Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Ի՞նչ է անում դատախազությունը քարոզարշավին բերված քաղաքացիների հարցով. դիմումի հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը մարդկանց կամավոր-պարտադիր սկզբունքով, որպես «գլխաքանակ», քարոզարշավի է տանում. մի երեւույթ, որ Նիկոլ Փաշինյանը քննադատում էր ընդդիմադիր եղած ժամանակ:

Սեպտեմբերի 7-ին այդ խայտառակությունը բացահայտեց բլոգեր Արթուր Չախոյանը, երբ մտել էր Երեւանի Նոր Նորքի առաջին զանգվածում հավաքված քաղաքացիների միջեւ, ներկայանում էր ՔՊ շտաբից՝ հետաքրքրվելով, թե քանի հոգով որ կառույցից են ներկայացել հավաքին: Պարզվեց՝ մեծամասնությունը «բերովի» մարդիկ էին՝ տարբեր հաստատությունների, համայնքային այլ կառույցների աշխատակազմերի ուղղորդմամբ:

Այս առիթով «Անկախ դիտորդ» դաշինքը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին երկու հաղորդում է ուղարկել, երկուսն էլ՝ պետական ու համայնքային կառույցների աշխատողներին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքներին բերելու պարտադրանքի մասին վկայող նյութերով։ «Ականատես» դիտորդական առաքելությունն էլ հայտարարել է, որ իրենց դիտորդների կողմից նմանատիպ այլ դեպքերի պարբերաբար արձանագրումը վկայում են իշխող ուժի կողմից վարչական լծակների լայնածավալ եւ համակարգային չարաշահման մասին։

«Այս գործելաոճն ամբողջովին խեղաթյուրում է ընտրական արդար եւ հավասար մրցակցային պայքարը, ինչպես նաեւ անթույլատրելիորեն խոչընդոտում ընտրողների ազատ կամքի իրացումը։ Ավելին՝ արձանագրված դեպքը առերեւույթ կարող է պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ կամ 236-րդ հոդվածով նախատեսված հանցակազմերի հատկանիշներ»,- հայտարարել է կազմակերպությունը: «Անկախ դիտորդ» դաշինքը պահանջում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից կատարել լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ` եղելությունը ամբողջությամբ բացահայտելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հետաքրքրվեց, թե ինչ է արվել դատախազության կողմից ստացված դիմումի հետ:

Պաշտոնապես հայտնեցին, որ «նյութերն ուղարկվել են ոստիկանություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու համար»: Իհարկե, հասկանալի է, թե ինչ ավարտ կունենա այս գործը՝ հաշվի առնելով, թե ով է ՀՀ գլխավոր դատախազը կամ ոստիկանությունն ընդհանրապես: Այս իրավիճակում մի հարց է մնում չպարզաբանված. եթե ՔՊ-ի՝ նկարած պաչիկներով ջերմ հոլովակների բոլոր մարդիկ բերված են, այդ դեպքում որտե՞ղ են ՔՊ-ի ընտրողները: Գուցե չկա՞ն, եւ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն էլ պետք է իր բաժին նկարչությամբ զբաղվի:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031