Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԻՆչու՞ են իշխանությունները խոչընդոտել, որ ՊՊԾ գնդի գործով դատապարտված Բիլյանի մասով բողոքը ՄԻԵԴ-ը քննի | Կրակոցներ՝ Երևանում, վիրավորը ծանրամարտի Հայաստանի չեմպիոն է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանակերտի քաղաքապետից վրեժ են լուծում՝ Աննա Հակոբյանի հիմնադրամի վրաններն ապամոտաժելու համար | Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ատելության հողի վրա 2-րդ հարձակումն է եղել Երուսաղեմում գործող հայկական բիզնեսի վրա. Քրիստինե Վարդանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի ոտանի տղու վրա խի ես կրակել, արա. քաղաքացին` Աբովյանի ոստիկանապետին | Կապանի հրաձգարանի հարակից տարածքում 64-ամյա քաղաքացի է մահացել. ՆԳՆ | Դեպքը արձանագրվել է հրաձգարանի հարևան տարածքում, զոհը քաղաքացիական անձ է․ՊՆ | Պայթյուն՝ Կապանում գտնվող, ՊՆ-ին պատկանող հրաձգարանի հարևանությամբ. կա զոհ | Խաղաղության պայմանագրի տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է. բաց է մնում երկու հարց. Ալիև | Նոր տեղեկություններ՝ Կոտայքի մարզում ոստիկանների նկատմամբ բռնության գործադրման դեպքից. 6 անձ ձերբակալվել է | Սյունիքով պանթյուրքական միջանցքին խոչընդոտում է ոչ թե Փաշինյանը, այլ ՝ Իրանը. Աշոտյան | Ողբերգական դեպք Կոտայքում․ կա 1 զոհ, 2 վիրավոր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը նոր կադրեր է հրապարակել | Կոտայքում խնջույքի ժամանակ ծեծել են Գառնիի և Աբովյանի ոստիկանապետներին | Քարվաճառում ականներ են պայթել․ երեք ադրբեջանցի է վիրավորվել

Լրահոս

Փաշինյանը ստում է, Տեր-Պետրոսյանը Արցախն Ադրբեջանի մաս որևէ փաստաթղթով չի ընդունել․ Շարմազանով

Փաշինյանը ստում է, Տեր-Պետրոսյանը Արցախն Ադրբեջանի մաս որևէ փաստաթղթով չի ընդունել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում արած հայտարարություններին։

«Փաստորեն, ըստ Նիկոլի, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Ուրացման ու ստախոսության վառ օրինակ։

Օձը տաքացնողին է կծում»,- նշել է նա։

Շարմազանովը գրել է, որ «եթե Տեր-Պետրոսյանը Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս, էլ ինչու՞ էր վետո դնում 1996-ի դեկտեմբերի 3-ի Լիսաբոնի գագաթաժողովում»։

«Հ.Գ.Լիսաբոնում հայաստանյան կողմի մոտեցումներն էին.
1. ՀՀ որևէ կասկած չունի ԼՂ անկախության կամ ՀՀ-ի վերամիավորվելու իրավունքի վերաբերյալ։

2. ՀՀ ճանաչում է ԼՂ ժողովրդի քաղաքական ինքնությունը, սեփական տարածքի ամբողջականությունն ու սեփական ուժերով անվտանգությունն ապահովելու իրավունքը, ԼՂ-ն իր կարգավիճակն ու անվտանգության մակարդակը ձեռք է բերել Ադրբեջանի նախաձեռնած ռազմական հարձակմանը դիմակայելով՝ ցուցաբերելով քաղաքական ինքնության հստակ գիտակցություն և իր ժողովրդի ճակատագիրը սեփական ուժերով տնօրինելու վճռականություն, ՀՀ-ն գիտակցում է, որ տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղություն հաստատելու համար հարկավոր է գտնեյ հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի մի այնպիսի բանաձև, որը նախապատվություն չի տա որևէ կողմի կենսական շահերին և հնարավոր կդարձնի բանակցությունների վերսկսումն առանց նախապայմանների»,- գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031