Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

ՄԻԵԴ-ը մերժել է Հելեն Դադայանի աճյունն Արցախ տեղափոխելու հարցով դիմումը․ «Փաստինֆո»

ՄԻԵԴ-ը մերժել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին օգոստոսի 14-ին ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունն Արցախ տեղափոխելու հարցով հարազատների դիմումը։

Հելենի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց, որ դատարանը գտել է, որ խոսքն աճյունի մասին է, եւ անհապաղ միջոցի կարիք չկա, այդ պատճառով էլ դին վերադարձնելու հարցը անհապաղ չեն քննարկելու։

«Մեզ համար այս որոշում անսպասելի էր։ Ուզում եմ ընդգծել, որ ընտանիքի անդամները հայրը, մայրը, քույր-եղբայրները Արցախում են ու շատ վատ վիճակում։ Միաժամանակ, Հելենի աճյունը պետական հոգածության տակ չէ, այսինքն, բանակցություններ աճյունն Արցախ վերադարձնելու ուղղությամբ չկան։ Արդեն մոտ մեկ ամիս Գորիսի դիահերձարանում է։ Հայաստանում Հելենը ոչ մի այլ հարազատ չունի միայն ես եմ և իրավասու չեմ որևէ որոշում կայացնելու»։

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ընտանիքի անդամներին տեղափոխեն Հայաստան, որպեսզի այստեղ մասնակցեն աղջկա հուղարկավորությունը՝ Սաֆարյանն ասաց, որ այս տարբերակն իրենց համար անընդունելի է։ «Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ եթե նրանք գան Հայաստան, հետո կկարողանան հետ վերադառնալ Արցախ։ Միաժամանակ, եթե հիմա այստեղ հուղարկավորենք՝ հետագայում արտաշիրիմելու հետ կապված խնդիրներ են առաջանալու, իսկ ծնողների համար դա էլ անընդունելի է։ Հիմա հարազատներն էլ չգիտեն, ինչ են անելու»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031