Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԻՆչու՞ են իշխանությունները խոչընդոտել, որ ՊՊԾ գնդի գործով դատապարտված Բիլյանի մասով բողոքը ՄԻԵԴ-ը քննի | Կրակոցներ՝ Երևանում, վիրավորը ծանրամարտի Հայաստանի չեմպիոն է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանակերտի քաղաքապետից վրեժ են լուծում՝ Աննա Հակոբյանի հիմնադրամի վրաններն ապամոտաժելու համար | Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ատելության հողի վրա 2-րդ հարձակումն է եղել Երուսաղեմում գործող հայկական բիզնեսի վրա. Քրիստինե Վարդանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի ոտանի տղու վրա խի ես կրակել, արա. քաղաքացին` Աբովյանի ոստիկանապետին | Կապանի հրաձգարանի հարակից տարածքում 64-ամյա քաղաքացի է մահացել. ՆԳՆ | Դեպքը արձանագրվել է հրաձգարանի հարևան տարածքում, զոհը քաղաքացիական անձ է․ՊՆ | Պայթյուն՝ Կապանում գտնվող, ՊՆ-ին պատկանող հրաձգարանի հարևանությամբ. կա զոհ | Խաղաղության պայմանագրի տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է. բաց է մնում երկու հարց. Ալիև | Նոր տեղեկություններ՝ Կոտայքի մարզում ոստիկանների նկատմամբ բռնության գործադրման դեպքից. 6 անձ ձերբակալվել է | Սյունիքով պանթյուրքական միջանցքին խոչընդոտում է ոչ թե Փաշինյանը, այլ ՝ Իրանը. Աշոտյան | Ողբերգական դեպք Կոտայքում․ կա 1 զոհ, 2 վիրավոր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը նոր կադրեր է հրապարակել | Կոտայքում խնջույքի ժամանակ ծեծել են Գառնիի և Աբովյանի ոստիկանապետներին | Քարվաճառում ականներ են պայթել․ երեք ադրբեջանցի է վիրավորվել

Լրահոս

475 ընտրատեղամասերից մեկը մի փոքր ուշացումով է բացվել․ ԿԸՀ նախագահի տեղակալ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը Նունե Հովհաննիսյանը ներկայացրեց իրավիճակային վերլուծության կենտրոնի ստացած ահազանգերի վերաբերյալ տեղեկատվությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԿԸՀ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հովհաննիսյանն ասաց, որ ամբողջ օրվա ընթացքում ԿԸՀ-ում ձևավորված իրավիճակային վերլուծության կենտրոնը աշխատում է և հետևում է սոցիալական կայքերում հրապարակված տեղեկատվությանը, ինչպես նաև ԿԸՀ-ի հրապարակած հեռախոսահամարների ահազանգերին, որոնց միջոցով ստանում են նաև տեղեկատվություն և հաղորդումներ ընտրատեղամասերում տարբեր միջադեպերի վերաբերյալ։

« Զարմանալի է, որ սոցիալական կայքերում նոր է հայտնվում , որ 475 ընտրատեղամասերից մեկը ուշացումով է բացվել։ Այդ դեպքը հենց առավոտյան արձանագրել էինք, ձեռնարկել էինք համապատասխան միջոցներ։ Այդուհանդերձ, պետք է ասեմ, որ թեկուզ մի փոքրիկ ուշացումով տեղամասային կենտրոնի բացման պատճառով որևէ ընտրողի քվեարկելու իրավունքի խախտման դեպք չի արձնագրվել։ Այսինքն՝ այդ պահին տեղամասային կենտրոնում քվեարկելու ցանկություն ունեցող դեռ չի եղել»,- ասաց Հովհաննիսյանը։

ԿԸՀ նախագահի տեղակալը տեղեկացրեց նաև, որ ընտրողները ահազանգում են, որ իրենց անձը հաստատող փաստաթղթերը գտնվում են տարբեր դեսպանատներում և վիզաների կենտրոններում, ինչով պայմանավորված տվյալ քաղաքացիները չեն կարող մասնակցել քվեարկությանը։ Նրա խոսքով ՝ հիմնականում քաղաքացիները բողոքում են անձնագրային ծառայությունների մոտեցումից, որ իրենց որևէ փաստաթուղթ չի տրամադրվում։

«Նշեմ, որ ընտրողի անձը հաստատող փաստաթղթին փոխարինող փաստաթուղթ տրամադրելու կարգը շատ հստակ սահմանված է և այն հիմքը, որ ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը գտնվում է վիզաների կենտրոնում, չի կարող հիմք հանդիսանալ ընտրողին անձը հաստատող փաստաթղթին փոխարինող փաստաթուղթ տրամադրելու։ Այդ իսկ պատճառով այդ ընտրողները չեն կարող որևէ այլ փաստաթղթով մասնակցել քվեարկությանը»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031