Հավաստի լուրեր

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | Նիկոլի կառավարությունը, դժգոհ լինելով ՀԱՊԿ-ից, մերձենում է Ֆրանսիայի հետ՝ «լրացնելու վակուումը» | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ընդհանուր 500-ից ավելի մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակ է ապամոնտաժվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վատ է, որ Ալիևին Փաշինյանը հասցրել է մի մարզավիճակի, որ մեզ վրա տարբեր մատներ է բարձրացնում. Աշոտյան | ՏեՍԱՆՅՈՒԹ. Թեժ իրավիճակ Կարմիրսարի հանքավայրի թեմայով ասուլիսին. գյուղացիները բացատրություն պահանջեցին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդյոք Գարիկ Սարգսյանը փայ ունի Կարմիրսարի հանքավայրից և կա նաև թուրքական հետք | ՈՒՂԻՂ. Կարմիրսարի հանքավայրի շահագործման ռիսկերը. թեժ քննարկում | Փաշինյանը չի պատասխանել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին, իսկ Ալիևը բութ մատն է վերև պարզել | Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի Թուրքիան հնարավորություն ստանա նոր ցեղասպանության և էթնիկ զտումների ենթարկի Հայաստանի Հանրապետությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում կառուցվում է 20 կմ ոռոգման ցանց, 10 կմ արդեն պատրաստ է | ՈՒՂԻՂ. Կանանց կուսակցությունը Արշակ Կարապետյանի հետ հուշագիր է ստորագրել. մանրամասներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մնալու եմ քաղաքականության մեջ. գործարքի գնում են գործակատարները, ես գործակատար չեմ. Մամիկոն Ասլանյան | ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները | Մամիկոն Ասլանյանի ապօրինի ազատազրկման օրվանից ի վեր բազմիցս նշել եմ, որ վանաձորցուց գողացված քվեն պետք է վերադարձվի. Վանեցյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի ծառերն անձնագրավորում են

Լրահոս

Դեսպոտիզմի ու օխլոկրատիայի սիմբիոզը

Միջազգայանգետ Դավիթ Կարապետյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Դեսպոտիզմի ու օխլոկրատիայի սիմբիոզը…
Ողջու՜յն, հպարտ ու դուխով դեմոս…
— Ինչպե՞ս ես…
Իհարկե՝ գերազանց…
Չէ որ հեղափոխականներդ գերված եք, գայթակղված, գնահատված, գովաբանված, գովասանքի ու գորովանքի արժանացած…
Չէ որ առաջնորդը սիրում է ձեզ, հպարտանում է ձեզանով, խոնարհվում է բոլորիդ առաջ:
Չէ որ յուրաքանչյուրդ վարչապետ եք:
Չէ որ, դուք ասում եք, նա անում է…
Մի՞թե ավելին է պետք…
Մի՞թե սա չէ էտալոնն ու գրավականը,
Մի՞թե այս սերն ու համերաշխությունը չէր,
որ ժամանակին պակասում էր, իսկ հիմա թևածում է հայոց երկնակամարում…
Մի՞թե չիրականացան ողջ հայության հավաքական բաղձանքն ու երազանքը:
Բրավո՛ Փաշինյան, դու ունիկալ ես…
Դու ապացուցում ես, որ կատարյալ տաղանդ ես…
Ապացուցում ես, որ քեզ պես երկրորդը հայ ազգը չի ծնել:
Ապացուցում ես, որ դու անսխալական ես, անփոխարինելի,
Որ անպարտելի ու անպատժելի ես, անգամ եթե հայրենիքը վաճառես, երկիրը քանդես, կորուստ ու ցավ պատճառես…
Ապացուցում ես, որ դեսպոտ լինելով՝ ազգի ծառա ես, վախկոտ լինելով՝ փրկիչ հերոս ես, Նազար լինելով՝ Տիգրան Մեծ ես, որ քո գրիմասով՝ տոտեմ-իդոլ ես…
Անշուշտ, այդպես է:
Իսկ թե մեկը կասկածի ու բախտը փորձի՝ ասֆալտ կհամտեսի ու բորդյուր կլիզի…
Ապրե՛ս դու Նիկոլ, մեր հզո՛ր արքա,
Պատմությունը վկա քեզ պեսը չկա…
Ողբամ քեզ ոչ հպարտ քաղաքացի, որ առ այսօր չես հասկացել, որ փնթին հաղթել է մաքրասերին, տգետը՝ խելոքին, կեղծավորն՝ անկեղծին, նենգ ու խարդախը՝ պարզ ու ազնիվին, գծուծ արատավորն՝ անբիծ անարատին, եսամոլ երեսպաշտն՝ ալտրուիստ անաչառին, ճղճիմ փոքրոգին՝ վեհանձն անձին, շեղվածն ու խեղվածն՝ առողջ ադեկվատին, որ ապիկար բանսարկուն, դեմագոգն ու դիլետանտը հաղթում է կարող արժանավորին:
Ողբամ քեզ հայ ազգ, որ լուռ համաձայնությամբ ու հանցավոր անտարբերությամբ հանդուրժում ես հանճարեղ տգիտությունը, ֆանտաստիկ անգրագիտությունը, ծանծաղամտությունը, անոմալ լեզվաաճպարարությունը, աննորմալ բառապաշարը, պորթկող պաթոսը, մարսում ես մանիպուլյացիաները, աններելի արարքները, մսխած հնարավորությունները…
Որ համտեսում ես մորմոք ու մաղձ,
Ապրում թախիծ, կսկիծ ու գաղջ,
Որ դարձել ես դինջ, չունես պահանջ,
Աչք կփակես, կանես նահանջ,
Որ խաբված ես, դավաճանված,
Ստորացված ես, նվաստացած…
Ողբամ քեզ հայ ազգ, որ չես գիտակցում, որ սա ազգային ողբերգություն է, պատիժ է ու խարան…
Ողորմի քեզ, եռամեծն վարդապետ Մովսես…
Բազմության այդ ինչ ինքնատիպ ավարտաբանություն թողեցիր մեզ…
Մորմոքող սրտի ցավագին մի ճիչ, ողբ…
Այն գրեցիր դարերի ու հազարամյակների համար, որն անգամ համահունչ է մեր օրերին…
Ողբի նորօրյա մի ձայնակցող էլ ունես, սիրելի՛ պատմահայր, տիեզերահռչակ վարդապետ…
Facebook
Twitter

Կարդացեք նաև