Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԻՆչու՞ են իշխանությունները խոչընդոտել, որ ՊՊԾ գնդի գործով դատապարտված Բիլյանի մասով բողոքը ՄԻԵԴ-ը քննի | Կրակոցներ՝ Երևանում, վիրավորը ծանրամարտի Հայաստանի չեմպիոն է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանակերտի քաղաքապետից վրեժ են լուծում՝ Աննա Հակոբյանի հիմնադրամի վրաններն ապամոտաժելու համար | Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ատելության հողի վրա 2-րդ հարձակումն է եղել Երուսաղեմում գործող հայկական բիզնեսի վրա. Քրիստինե Վարդանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի ոտանի տղու վրա խի ես կրակել, արա. քաղաքացին` Աբովյանի ոստիկանապետին | Կապանի հրաձգարանի հարակից տարածքում 64-ամյա քաղաքացի է մահացել. ՆԳՆ | Դեպքը արձանագրվել է հրաձգարանի հարևան տարածքում, զոհը քաղաքացիական անձ է․ՊՆ | Պայթյուն՝ Կապանում գտնվող, ՊՆ-ին պատկանող հրաձգարանի հարևանությամբ. կա զոհ | Խաղաղության պայմանագրի տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է. բաց է մնում երկու հարց. Ալիև | Նոր տեղեկություններ՝ Կոտայքի մարզում ոստիկանների նկատմամբ բռնության գործադրման դեպքից. 6 անձ ձերբակալվել է | Սյունիքով պանթյուրքական միջանցքին խոչընդոտում է ոչ թե Փաշինյանը, այլ ՝ Իրանը. Աշոտյան | Ողբերգական դեպք Կոտայքում․ կա 1 զոհ, 2 վիրավոր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը նոր կադրեր է հրապարակել | Կոտայքում խնջույքի ժամանակ ծեծել են Գառնիի և Աբովյանի ոստիկանապետներին | Քարվաճառում ականներ են պայթել․ երեք ադրբեջանցի է վիրավորվել

Լրահոս

Ժամը 20։00-ի դրությամբ ՄԻՊ աշխատակազմը ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 72 հեռախոսազանգ, 23 խնդիր ստացել է դրական լուծում․ ամփոփում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին Երևանի ավագանու ընտրության օրը՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 72 հեռախոսազանգ: ՄԻՊ մանդատին վերաբերելի 23 խնդիր Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը նշված ժամանակահատվածում ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված 1586 հրապարակում։

Աշխատանքային խմբի կողմից վեր հանված խնդիրները հիմնականում վերաբերել են տեղամասային կենտրոնների վերաբերյալ ծանուցված չլինելուն, այլ հասցեում հաշվառում ունենալուն, սակայն ընտրության օրն իրենց նախընտրած վայրում ընտրական իրավունքն իրացնելու խնդրին, անձնագիր չունենալու, դրա վավերականության ժամկետը լրացած լինելու պարագայում այլ փաստաթղթով ընտրություններին մասնակցելու հնարավորությանը, կացության կարգավիճակ ունենալու դեպքում ընտրացուցակներում տվյալների բացակայության պատճառով ընտրական իրավունքն իրացնել չկարողանալուն, տեղամասային ընտրական կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող (անկողնային հիվանդ, ինքնուրույն տեղաշարժվելու խնդիր ունեցող) անձանց ընտրական իրավունքի իրացմանը, Երևանում 6 ամսից պակաս հաշվառում չունենալու դեպքում ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկված լինելուն, քվեարկության կարգին և ընտրատեղամասի մատչելիությանը։

Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են նաև տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, քվեախցիկների պատշաճ կահավորման, նույնականացման սարքերի տեխնիկական վիճակի հետ կապված առերևույթ խնդիրներ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հատուկ ուշադրությամբ ուսումնասիրել է լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը, վերջիններիս գործունեությանը խոչընդոտելու առերևույթ դեպքերը։

Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքներ են ներկայացվել նաև ընտրատեղամասերի մատչելիության հետ կապված։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում մշտադիտարկում են իրականացրել Երևանի մի շարք ընտրատեղամասերում՝ ուսումնասիրելով դրանց մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Արձանագրվել են մատչելիությանը վերաբերելի միջազգային չափանիշների տեսանկյունից մի շարք խնդիրներ՝

• ընտրատեղամասերից մեկում մուտքի մոտ բացակայում էր թեքահարթակը, թեև ըստ ԿԸՀ համապատասխան ցուցակի, տվյալ տեղամասը համարվում է մատչելի և պետք է առկա լիներ թեքահարթակ,

• մշտադիտարկման ենթարկված ընտրատեղամասերում թեքահարթակները, որպես կանոն՝ կրել են ձևական բնույթ։ Ընտրատարածքների մուտքն ու ելքն ապահովող թեքահարթակները թեև առկա են եղել, սակայն շենքային պայմանները հարմարեցված չեն եղել հաշմանադամություն ունեցող անձանց կարիքներին՝ վերելակի, տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար հատուկ գծանմուշների և այլ հարմարեցումների բացակայության առումով,

• որոշ ընտրական տեղամասերում արձանագրվել են լուսավորության հետ կապված խնդիրներ, ինչն ակնհայտ խոչընդոտ է երեկոյան ժամերին տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ընտրական իրավունքը իրացնելու տեսանկյունից,

• որոշ ընտրատեղամասերում սայլակով տեղաշարժվող անձանց համար սեղանների բարձրությունն ու հեռավորությունը պատշաճ ապահովված չէր և այլն:

Օրվա ընթացքում արձանագրված խնդիրները կամփոփվեն և գրություններ կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031