Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է Երևանի ավագանու ընտրությունների ձայների էլեկտրոնային հաշվարկը։ Բոլոր 475 ընտրատեղամասերի արդյունքներն ամփոփվել են։
Նախնական արդյունքներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է հինգ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (32.57%), «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (18,89%), «Մայր Հայաստան» դաշինքը (15,43%), «Հանրապետություն» կուսակցությունը (11,32%) և «Հանրային ձայն» կուսակցությունը (9,68%):
Բոլոր 475 ընտրատեղամասից ստացված վերջնական արդյունքներով՝
1. «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է 22,431 ձայն կամ 9.68%
2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 75,463 ձայն կամ 32.57%)
3. «Արդար Հայաստան» կուսակցությունը՝ 2,595 ձայն կամ 1.12%)
4. «Հաղթանակ» կուսակցությունը՝ 3,959 ձայն կամ 1.71%)
5. «Ուժը հայրենյաց» կուսակցությունը՝ 1,706 ձայն կամ 0.74%)
6. «Հայաստանի եվրոպական» կուսակցությունը՝2,572 ձայն կամ 1.11%)
7. «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 43,765 ձայն կամ 18․89%)
8. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը՝ 780 ձայն կամ 0.34%)
9. «Հանրապետություն» կուսակցությունը՝ 26,236 ձայն կամ 11.32%)
10. «Միացյալ Հայաստան» կուսակցությունը՝ 1,282 ձայն կամ 0.55%)
11. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 4,174 ձայն կամ 1.8%)
12. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը՝ 2,348 ձայն կամ 1.01%)
13. «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 8,425 ձայն կամ 3.64%)
14. «Մայր Հայաստան» դաշինքը՝ 35,739 ձայն կամ 15.43%)
Ընտրության մասնակցածների ընդհանուր թիվը՝ 234,436։