Վտանգավոր գոտուց խաղաղ բնակչության տարհանումն ապահովելու համար Լաչինի միջանցքում և այլ ուղղություններով ստեղծվել են մարդասիրական միջանցքներ և ընդունման կետեր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն։
«Ադրբեջանի զինված ուժերի հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է։ Ճշգրիտ զենքի կիրառմամբ գործողությունների շրջանակներում ոչնչացվում են միայն օրինական ռազմական թիրախները և ռազմական ենթակառուցվածքը:
Վտանգավոր գոտուց բնակչության տարհանումն ապահովելու նպատակով Լաչինի ճանապարհին և այլ ուղղություններով ստեղծվել են մարդասիրական միջանցքներ և ընդունման կետեր»,- ասված է հաղորդագրության մեջ։