Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին

Լրահոս

Միջազգային լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանում են Արցախում Ադրբեջանի սանձազերծած հարձակումը

Միջազգային բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցներ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ծավալած ռազմական գործողություններին, որոնք, ակնհայտորեն, ուղղված են տեղի բնակչության էթնիկ զտմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ POLITICO պարբերականը նշում է, որ էթնիկ հայերին «վտանգավոր հատվածներից տարհանելու» մասին Բաքվի հայտարարությունը անմիջապես առաջացրել է էթնիկ զտման մտավախություններ։

Պարբերականը թերահավատորեն է մոտենում Ադրբեջանի այն պատճառաբանություններին, թե հարձակումը տեղի է ունեցել՝ ի պատասխան ականների վրա մեքենաների պայթեցման, որի հետևանքով «ադրբեջանական կողմն ունի 6 զոհ»։

«Այնուամենայնիվ, նրանք (խմբ․՝ Ադրբեջանի կառավարությունը) ոչ մի կերպ չեն նշում, թե ինչպես են Ղարաբաղի պաշարված հայերը տեղադրել այդ զենքերը», — նշվում է հրապարակման մեջ։

POLITICO-ն նաև նշում է, որ տարածաշրջանում պատերազմի վերսկսման վտանգը ԵՄ-ի համար մեծ հետընթաց է։

«Կովկասում պատերազմի վերսկսման հեռանկարը ռազմավարական և դիվանագիտական մեծ հետընթաց է ԵՄ-ի համար, որը սիրաշահում է Ադրբեջանին որպես դաշնակից և գազի մատակարար՝ որպես այլընտրանք Ռուսաստանին», — նշվում է հոդվածում։

Բաքվի մեկնարկած ռազմական գործողություններին հետևում է նաև OC Media լրատվական հարթակը՝ ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի տարածած պաշտոնական հաղորդագրությունները, ինչպես նաև լուսանկարներով ցույց տալով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները։ Լրատվական հարթակը նշում է նաև, որ ուժի կիրառումը քննադատվել է ադրբեջանական որոշ քաղաքական ակտիվիստների կողմից, որոնք, ըստ հաղորդումների, նման հրապարակումների համար կանչվել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայություն։

Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակմանը, հիմնականում պաշտոնական հայտարարությունների վկայակոչմամբ, անդրադարձել են տարբեր պարբերականներ և գործակալություններ, այդ թվում՝ Reuters-ը, BBC-ն, Associated Press-ը, CNN-ը, The Guardian-ը, France 24-ը, Al Jazeera-ն, ՏԱՍՍ-ը, ՌԻԱ Նովոստի-ն, Ինտերֆաքս-ը։

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է 2 զոհ (1 երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031