ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ 200-ից ավելի ավիահարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» օբյեկտներին:
Զինվորականները պնդում են, որ այս տարածքներն օգտագործվել են որպես «ահաբեկչական կենտրոններ», որտեղից զգալի թվով ահաբեկչություններ են իրականացվել։
Մասնավորապես, թիրախավորվել են մզկիթները, որոնք որպես ՀԱՄԱՍ-ի զենքերի պահեստ ու հրամանատարական կենտրոն էին ծառայում:
Նշվում է, որ գիշերվա ընթացքում Ռիմալում և Խան Յունիսում ավելի քան 200 թիրախ են խոցվել տասնյակ կործանիչների կողմից:


















































