Տեղի ունեցավ Երևանի նորընտիր ավագանու նիստը, որի ժամանակ Երևանի քաղաքապետ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Տիգրան Ավինյանը:
Տիգրան Ավինյանը քաղաքապետի միակ թեկնածուն էր, ով «Հանրապետություն» ու «Հանրային ձայն» կուսակցությունների աջակցությամբ 32 կողմ, 5 դեմ ձայներով ընտրվեց:
















































