Skip to main content

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Լրահոս

Վեհափառն ու Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը քննարկել են Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման և հայ գերիների վերադարձման խնդիրներին

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրաժեշտի հանդիպում ունեցավ Անդրկովկասում իր առաքելությունն ավարտող Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրի հետ:

Վեհափառ Հայրապետը, ողջունելով առաքելական նվիրակին, իր բարձր գնահատանքը հայտնեց վերջինիս երկու Աթոռների փոխհարաբերությունների առավել սերտացմանն ուղղված ջանքերի համար և մաղթեց նորանոր ձեռքբերումներ հետագա սրբազան առաքելության մեջ։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ հաստատեց, որ Մայր Աթոռի և Վատիկանի միջև ձևավորվել են ջերմ և եղբայրական հարաբերություններ, որոնց վառ ապացույցներն են Հռոմի Սրբազան Քահանայապետերի՝ Հովհաննես-Պողոս Երկրորդի և Ֆրանցիսկոս Պապերի այցելությունները Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ էջմիածին, ինչպես և Հայոց Հայրապետի փոխադարձ այցելությունները Վատիկան, նաև Սուրբ Աթոռում Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումն ու Սուրբ Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետ հռչակելը։

Իր խոսքում Հայոց Հովվապետն անդրադարձավ տարածաշրջանում առկա մարտահրավերներին, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության ու հումանիտար խնդիրներին։ Այս առնչությամբ Նորին Սրբությունն իր շնորհակալությունը հայտնեց Կաթոլիկ Եկեղեցուն ներդրվող ջանքերի համար։

Իր հերթին արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրը խորին շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ հետագայում ևս կշարունակի առավելագույն չափով իր նպաստը բերել երկու Եկեղեցիների եղբայրական փոխհարաբերությունների զորացմանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման և Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների վերադարձման խնդիրներին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031