ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին թվիթերյան էջում անդրադարձել է Արցախից տեղահանվածներին ուղարկվող ֆրանսիական օգնությանը և հավելել, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի որոշմամբ Ֆրանսիան 1 միլիոն եվրոյի ներդրում է կատարում Պարենի համաշխարհային ծրագրում՝ ԼՂ-ից 100,000 հայերի բռնի գաղթից հետո Հայաստանի կարիքները հոգալու համար:

















































