Skip to main content

Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Լրահոս

Արցшխից բռնի տեղшհшնվшծ ընտանիքում փnքրիկ է լnւյս աշխшրհ եկել

Սա պատմություն է արցախցի ուժեղ կնոջ չհուսալքվելու, սիրելու, արարելու և կյանքի ամենածանր իավիճակում ժպտալու ուժ գտնելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք Շենգավիթի ԲԿ-ից։

20-ամյա Ասպրամ Աբրահամյանը հղիության 40-րդ շաբաթականում ընտանիքի հետ գաղթի ճանապարհով անցել է շուրջ 36 ժամ: Պատմում է` ճանապարհը դժվար էր, բայց հայրենակիցները հղի կանանց հանդեպ յուրահատուկ ջերմությամբ են մոտեցել` հաճախ ճանապարհ զիջելով, որ վայրկյան առաջ հասնեն Հայաստան:

Արտաքնապես փխրուն թվացող Ասպրամը հուզմունքը պահելով ժպտում էր, պատմում էր` փորձեցին փրկվել, բայց կյանքը թողեցին Արցախում: Ինքն իրեն չթողնելով հուզվել` վստահությամբ շեշտեց` իրենք կոտրվող տեսակ չեն` կրկին կստեղծեն ու կարարեն։

Շուրջ 9 ամիս շրջափակման մեջ ապրելով և ողջ հղիությունն անցկացնելով այդ նույն փուլում` Ասպրամն ամեն վայրկյան հավատացել է, որ դուստրը ծնվելու է ազատ ու ապահով Արցախում: Ու թեև չստացվեց, բայց 20-ամյա կինը վստահ է` դուստրն արմատներին ամուր կառչած է լինելու։ Փոքրիկ Լեյլան ծնվել է «Շենգավիթ» ԲԿ-ում` մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Միրզոյանի օգնությամբ: Փոքրիկը կշռում է 2900 գրամ, հասակը` 50սմ։ Լեյլայի առաջին բժիշկն է նեոնատոլոգ Ռուզաննա Նավասարդյանը։

Բժշկի խոսքով` թեև Ասպրամը գտնվել է ծանր հոգեհուզական վիճակում, սակայն  լիովին պատրաստ է եղել ծննդաբերությանը, ցայտնոտի մեջ ոչ մի վայրկյան չի ընկել, ու արցախցուն հատուկ ուժով լույս աշխարհ է բերել նոր արցախցի:

Մայրն ու երեխան իրենց հրաշալի են զգում, և արդեն գնացին տուն` կյանքը նոր էջից սկսելու

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031