Պաշտպանության նախարարության լրատվական վարչության նախկին ղեկավար Գևորգ Ալթունյանը հոկտեմբերի 12-ին կալանավորվել է: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Գոռ Սաղոյանը:
Ըստ պաշտպանի՝ առաջադրված մեղադրանքն իրականության հետ որևէ աղերս չունի: Պաշտպանը նշել է, որ Գևորգ Ալթունյանը մանրամասն ցուցմունք է տվել, մնում է քննչական մարմինը կետ առ կետ ստուգի և այդ ամենը կապացուցվի:
Հիշեցնենք, որ Գևորգ Ալթունյանը մեղադրվում է ՊՆ գնումների փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ: