ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ հանդիպումից:
Կադրերում երևում է, որ Փաշինյանը Ստրասբուրգ է մեկնել երեք դուստրերի՝ Մարիամի, Շուշանի և Արփիի հետ:
Եվրախորհրդարանի մուտքի մոտ Ռոբերտա Մեցոլան Նիկոլ Փաշինյանին ընդունելուց հետո, ողջունում է նաև դուստրերին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ստրասբուրգ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ստրասբուրգ, որտեղ հանդիպել է ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։ Նախատեսված են նաև հանդիպումներ ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, ԵԺԿ խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերի հետ։

















































