Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց հավաքված արցախցիներին հայտնեց, որ պատրաստ են արցախցիների հարցերը գույքագրել ու ներկայացնել համապատասխան տեղ։
Նա նշել է, որ ամեն ինչ չի, որ իրենցից է կախված, բայց ամեն ինչ փորձելու են անել արցախցիների հարցերին լուծում տալու համար։
Սամվել Շահրամանյանը հայրենակիցներին կոչ է արել սթափ և զգոն լինել այս հարցերի շուրջ, չդիմել սադրանքների և չվտանգել ՀՀ-ն և Արցախի հետագա ճակատագիրը:
















































