Trend-ը տեղեկացնում է, որ «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում Թեհրանում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները:
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները զրույց են ունեցել:
Ըստ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի՝ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու քայլերից մեկն է:

















































