Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Նոր անուններ. ովքե՞ր են հեղափոխությունից հետո բնակարան գնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին հրապարակել էր ՔՊ ցանկն այն անտուն պատգամավորների, որոնք, մանդատին զուգահեռ, տան տեր են դարձել։ Շարունակելով ուսումնասիրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների տները՝ գալիս ենք որոշակի եզրակացության. նրանք ոչ միայն ընտրական ոլորտում են կեղծիքներ անում, այլ նաեւ հայտարարագրեր ներկայացնելիս։

Պաշտոնատար անձի գույքի, եկամուտների, ծախսերի տարեկան հայտարարագրերում ժամանակ առ ժամանակ ավելանում կամ պակասում են որոշ տվյալներ։ Ըստ այդմ՝ ներկայացնում ենք անտուն ՔՊ-ականների ցանկի 2-րդ մասը։

Անդրանիկ Քոչարյան – 2022 թվականին՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որի ձեռք բերման եղանակը՝ ժառանգություն։ Ումից՝ պարզ չէ:

Կարեն Սարուխանյան – 2021 եւ 2022 թվականներին՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ձեռք բերման եղանակը՝ ժառանգություն. նա նաեւ ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:

Տրդատ Սարգսյան – 2021 թվականին՝ Երեւանի Ավան վարչական շրջանում. 1 օրում ձեռք է բերել 2 բնակարան եւ ավտոտնակ։

Գեւորգ Պապոյան – 2019 թվականին՝ Շենգավիթ վարչական շրջանում։

Բաբկեն Թունյան- հիփոթեք (այլ տվյալ չկա)։

Սարգիս Խանդանյան – հիփոթեք (այլ տվյալ չկա)։

Լուսինե Բադալյան – հիփոթեք (այլ տվյալ չկա)։

Հակոբ Ասլանյան – հիփոթեք (այլ տվյալ չկա)։

Ահա այսպես, ԱԺ պատգամավորները, մանդատին զուգահեռ, նաեւ տան տեր են դարձել, քանի որ նրանցից շատերը առաջին անգամ է, որ ստաբիլ աշխատավարձ են ստանում:»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031