Skip to main content

Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց

Լրահոս

«Ձերբшկшլում են սեպտեմբերի 19-ի հանրահավաքին մասնակցած երիտասարդներին, առավելապես արցшխցիներին, 17-ից 20 տարեկան երիտասարդների»․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անդադար ռեժիմով Քննչական կոմիտեն շարունակում է ձերբակալել սեպտեմբերի 19-ի հանրահավաքին մասնակցած երիտասարդներին: Ձերբակալում են առավելապես արցախցիներին, 17-ից 20 տարեկան երիտասարդների:

Քննչականը ԱԱԾ-ից ստանալով տեսանյութերում երևացող երիտասարդների նույնականացման տվյալները միջնորդություններ է ներկայացնում դատախազին քրեական հետապնդում հարուցելու համար: Դատախազն էլ սովորական դահիճի նման առանց վարանելու անմիջապես հարուցում է քրեական հետապնդումը, որից անմիջապես հետո էլ քննիչը ձերբակալման որոշումներ է կայացնում: Այս պրոցեսն իրականացվում է ավտոմատացված ռեժիմով, առանց մտածելու համար նախատեսված օրգանն օգտագործելու: Իսկական դահիճների հավաքածու իրավապահ համակարգ է գործում:
Միայն այն հանգամանքը, որ քննիչն առանց հրավիրելու մեղադրյալներին, առանց նրանց մասին որևէ տվյալ ստանալու՝ կալանքի ներկայացնելու համար կայացնում է ձերբակալման որոշում ամբողջությամբ բավարար է կալանքի միջնորդությունը մերժելու համար:

Դատավորներին կոչ եմ անում չվախենալ իրենց իրական առաքելությունն իրականացնելուց, չմոռանալ, որ իրենք պետք է լինեն անկախ և անկողմնակալ, պարտավոր են լինել դատավոր»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031