Հավաստի լուրեր

Այս պահին «Հայասաթ-1» արբանյակի արևային պանելների միջոցով մարտկոցներն են լիցքավորվում․ «Բազումք»-ի համահիմնադիր | Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից | Ծնվել է Անի Կարապետյանի առաջնեկը, նույն օրը որոշվել է նաև նրան դшտող դшտшվորի անունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը իր մասնակցությունը կունենա Արցախյան մշակույթի ու արվեստի պահպանմանն ուղղված բարեգործական համերգին | 22-ամյա բնակիչը uպшնել է 50-ամյա համագյուղացուն | Պшյթյունի հետևшնքով шյրվшծքներ ստացած 29-ամյա երիտասարդը հիվшնդшնոցում մшհшցել է | Մի շարք շրջաններում oդшյին տшգնшպ է հшյտшրшրվել | Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետն այցելել է ՀՀ-ին սահմանակից զորամասեր | Ադրբեջանական 3 էսքկլшվների տшրածքը շուրջ 44 քկմ է, Արծվաշենինը՝ մոտ 38 քկմ․ Սիմոնյանը կեղծում է․ Hetq | 5,8 մшգնիտnւդ nւժգնnւթյшմբ երկրшշшրժ է տեղի ունեցել | Իսրшյելшկшն oդnւժը թիրшխшվորել է Դամասկոսը | Սոնա Մնացականյանին մшհшցու վրшերթի ենթшրկելու դեպքով դшտшկան քննությունն ավшրտшկան փուլում է | Մանրամասներ՝ Շիրակի մարզի nղբերգшկшն վթшրից | Ողբերգшկшն դեպք․ 27-ամյա վшրորդը Opel-ով վրшերթի է ենթшրկել հետիոտնին. վերջինս մшհшցել է | Փրկարարները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը

Լրահոս

«Ժողովուրդ». Իրավիճակ փոխվեց. ինչո՞ւ Նուարդ Վարդանյանը պաշտոն չստացավ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի մի շարք վարչական շրջանների ղեկավարներ, այդ թվում՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում:

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ ՔՊ-ում որոշում կա Երեւան վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակել ավագանու՝ իր սկանդալային հայտարարություններով հայտնի անդամ Նուարդ Վարդանյանին, որը նշանակվել է ավագանու ՔՊ խմբակցության քարտուղար: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ում թեժ քննարկումներից հետո այդ որոշումը փոխվել է:

Այսպիսով, նախապես ՔՊ-ում որոշված է եղել, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, որը Տիգրան Ավինյանի մտերիմ ընկերն է, ամբողջությամբ տապալել է իր ոլորտը եւ պետք է ազատվի այդ պաշտոնից: Նույնիսկ որոշվել էր, որ Սամվել Ղուկասյանը կնշանակվի քաղաքապետի խորհրդական կամ ԲՏԱ նախարարությունում պաշտոնի: Օրեր հետո իրավիճակ փոխվեց:

Հիշեցնենք, որ Սամվել Ղուկասյանը Տիգրան Ավինյանի մտերիմ ընկերն է, նրան մեկ տարի առաջ ԱՄՆ-ից կանչել են, որ աշխատանք տան: Անգամ նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանն իր նախնական համաձայնությունը տվել էր, որ Սամվել Ղուկասյանին պաշտոնանկ անելուց հետո այդ պաշտոնում նշանակվի Նուարդ Վարդանյանը:

Պարզվում է, որ Նուարդ Վարդանյանի՝ Երեւանի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում չնշանակվելու որոշման մեջ կարեւոր դեր են ունեցել նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումները, որտեղ մենք անընդհատ հիշեցնում էինք Նուարդ Վարդանյանի այդ սկանդալային հայտարարությունները, կենսագրական կոռուպցիոն տարրեր պարունակող տվյալները, որի արդյունքում ի վերջո որոշումը փոխվեց:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Դեկտեմբերի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031