2020 թվականի 44_օրյա պատերազմից հետո սահմանամերձ Գորիս համայնքում ամենախոշոր առևտրի կենտրոնն է բացվում։
Կենտրոնը սպասարկման ոլորտում նոր ծառայություններ առաջարկելուց բացի նաև 60 ընտանիքի սոցիալական բեռը կթեթևացնի։ Արցախից բռնի տեղահանված հազարավոր ընտանիքների հյուրընկալած Գորիսում նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրը առանցքային է , ուստի ցանկացած ներդում համայնքում սոցիալական խնդիրների հաղթահարման տեսանկյունից նպաստավոր պայման է ստեղծում:
Առևտրի կենտրոնի գործունեության հիմքում՝ տեղացի արտադրողին խրախուսելն ու նրանց արտադրանքը տեղում իրացնելն է` մսամթերքից մինչև հատիկաընդեղենի մթերում և վաճառք: