Հավաստի լուրեր

ՀԻՄԱ․ Սամվել Բաբայանի շուստրիությունը, Վահագն Խաչատուրյանի ուրացումը ու մի հնդկական կինո | Ալավերդիի ավագանու ՔՊ խմբակցությունը՝ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացի մասին | Վերջին 24 ժամում Գազայում սպանվել է ավելի քան 700 պաղեստինցի | «Գլավլիտի» ժամանակները վերադառնում են․ Նիկոլը փորձում է խժռել ազատ մամուլը | Ստամբուլում ձերբակալել են ռուսաստանցի «օրենքով գող» Շամիլ Ամիրովին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բժիշկները հույս չէին տալիս, որ կապրի. ծնվել է պատերազմում զոհված Նորայր Պետրոսյանի եղբայրը | Մեր ժամանակի հերոսները․ Մխիթար Գալեյանի սխրանքները | Ոստիկшնները բռնի nւժnվ բերմшն ենթшրկեցին ընդդիմшդիր шկտիվիստներին | Գարեգին Բ. Մեր ազգի դժբшխտnւթյnւնների պատճառը եղել է Մայր Եկեղեցուց հեռանալը | Էրդողանը նոր հայտարարություն է արել | Տարադրամի փոխարժեքը՝ այսօր | Այս պահին «Հայասաթ-1» արբանյակի արևային պանելների միջոցով մարտկոցներն են լիցքավորվում․ «Բազումք»-ի համահիմնադիր | Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից | Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել | Ծնվել է Անի Կարապետյանի առաջնեկը, նույն օրը որոշվել է նաև նրան դшտող դшտшվորի անունը

Լրահոս

Ավտnվթшրի է ենթարկվել երգչուհի Ալլա Լևոնյանը՝ վթարային իրավիճակ ստեղծելով ավտոբուսի համար. կա վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում «Աբովյան պուրակ»-ում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Ալլա Լևոնյանի վարած Toyota Highlander մակնիշի ավտոմեքենան և 40-ամյա Արթուր Գևորգյանի վարած թիվ 50 երթուղին սպասարկող Zhongtong մակնիշի ավտոբուսը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Վաղարշակ Սարգսյանը: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է Ալլա Լևոնյանը, ով վթարային իրավիճակ է ստեղծել ավտոբուսի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը, իսկ ավտոբուսն էլ հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota-ի վարորդը հայտնի երգչուհի Ա. Լևոնյանն է:Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:

Երգչուհի Ալլա Լևոնյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է գրառում՝ պատմելով իրավիճակի մասին:

«Քանի որ ստանում եմ բազմաթիվ զանգեր, որոշեցի այս տարբերակով գրել: Սիրելի ընկերներ, հարազատներ, հետևորդներ: Համացանցում քիչ առաջ տարածվել է նյութ ավտովթարի մասին՝ իմ մասնակցությամբ: Շնորհակալ եմ անհանգստության համար: Փառք Աստծո փոքրիկ միջադեպ էր, ոչ-ոք չի տուժել և ամեն բան կարգին է»,- գրել է երգչուհին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Դեկտեմբերի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031