Հավաստի լուրեր

Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է․ այն քննվելու է Սյունիքի մարզում | Վագահն Խաչատուրյանը Հայաստանի պատմության մեջ այն պետական գործիչն է, ով ջանք ու եռանդ չի խնայել, ամեն գնով քանդելու և քարը քարին չթողնելու իրեն վստահված համակարգը․ Հենրիխ Դանիելյան | Պուտինը նոր հայտարարություն է արել | Պարզվեց ոչ միայն պետության գլուխ ունենք, այլ հետն էլ ինքը զրшհшպшտ մեքենա ունի․ Աննա Մկրտչյան | Բերմшն են ենթшրկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ шպoրինի շահագործված հանքի աշխատակիցները. Hetq.am | Հայաստանում և Արցախում տեղի ունեցած բոլոր խոշոր ներդրումներն արվել են նախորդ իշխանությունների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին․ Արտակ Զաքարյան | Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունները մի քիչ լարված են. Ալեն Սիմոնյան | Մոտ օրերս Արցախի ԱԺ նիստ ենք հրավիրելու. պասիվությունը վտшնգում է Բաքվի բшնտում գտնվող մեր հայրենակիցներին. Մետաքսե Հակոբյան | ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդը՝ Վերին Լարսում տիրող իրավիճակի մասին | Փրկարար ծառայության աշխատակցի մոտ կրիստшլ են հայտնաբերել․ կшլшնшվnրվել է | Տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 28-ի դրությամբ | Ալիևը կարգադրել է oկnւպшցվшծ Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» ստեղծել | Նախագահի աշխատակազմը «գերթանկարժեք», «զրահապատ» մեքենա ձեռք չի բերել. նման հարց օրակարգում չկա. խոսնակ | Վшտ եղանակի հետևանքով 10 մարդ է զnհվել | Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում. Ալեն Սիմոնյան

Լրահոս

Ես գիտեմ ինչ եմ ասել, չեմ կեղծել․ Արծվիկ Մինասյանի արձագանքը Արման Թաթոյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին

Ես գիտեմ ինչ եմ ասել, չեմ կեղծել: Yerkir.am-ին ասել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով Արման Թաթոյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին

-Պարո՛ն Մինասյան, ինչպե՞ս կարձագանքեք «Սպուտնիկ Արմենիայի» եթերում հնչեցրած Ձեր հայտարարությանը հաջորդած մեկնաբանություններին:

-Ես գիտեմ ինչ եմ ասել: Երբեք չեմ կեղծել ինչ-որ բան, որ արժևորեմ ասածս: Ճշմարտությունը միշտ էլ դժվար է ընդունել, հատկապես, երբ այն բախվում է պատասխանատվության և համարձակության հետ: Կարելի էր անդրադառնալ բոլոր արձագանքներին, մտնել առանձին դետալների և զրույցների մեջ, բացահայտել՝ ովքեր էին տեղյակ, սակայն այս պահին նպատակահարմար չեմ համարում:

Ժամանակն այն կամբողջացնի: Այսօր առաջնահերթը մեր պետականության առջև ծառացած սպառնալիքների հաղթահարումն է, ինչը պահանջում է ազնվություն և բացառիկ համախմբում, անկեղծների, համարձակների և պատվախնդիրների անմնացորդ նվիրում:

Հիշեցնենք, որ Արծվիկ Մինասյանը խոսելով «Ազգային կոմիտեի» ձախողման իրական պատճառների մասին, ասել էր, որ իրենց կողմից ներկայացվել է ժամանակավոր կառավարության կազմ` Արման Թաթոյանի գլխավորությամբ։

«Սակայն այդ ամենին զուգահեռ կար մեկ պայման․ բոլոր նախկին նախագահները և կաթողիկոսները (Գարեգին 2-րդ, Արամ 1-ին) պետք է նաև հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին, ծրագրին։ Ցավոք, առաջին նախագահի գրասենյակի բացասական արձագանքը բերեց նրան, որ այս գաղափարը չիրացվեց»,– ասել էր Մինասյանը։

ՀՀ առաջին նախագահի խոսնակը հերքել էր այդ լուրը, իսկ Արման Թաթոյանն ասել էր, որ իր հետ որևէ անգամ չի քննարկվել ժամանակավոր կառավարություն գլխավորելու հարցեր։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930