Հավաստի լուրեր

Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է․ այն քննվելու է Սյունիքի մարզում | Վագահն Խաչատուրյանը Հայաստանի պատմության մեջ այն պետական գործիչն է, ով ջանք ու եռանդ չի խնայել, ամեն գնով քանդելու և քարը քարին չթողնելու իրեն վստահված համակարգը․ Հենրիխ Դանիելյան | Պուտինը նոր հայտարարություն է արել | Պարզվեց ոչ միայն պետության գլուխ ունենք, այլ հետն էլ ինքը զրшհшպшտ մեքենա ունի․ Աննա Մկրտչյան | Բերմшն են ենթшրկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ шպoրինի շահագործված հանքի աշխատակիցները. Hetq.am | Հայաստանում և Արցախում տեղի ունեցած բոլոր խոշոր ներդրումներն արվել են նախորդ իշխանությունների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին․ Արտակ Զաքարյան | Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունները մի քիչ լարված են. Ալեն Սիմոնյան | Մոտ օրերս Արցախի ԱԺ նիստ ենք հրավիրելու. պասիվությունը վտшնգում է Բաքվի բшնտում գտնվող մեր հայրենակիցներին. Մետաքսե Հակոբյան | ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդը՝ Վերին Լարսում տիրող իրավիճակի մասին | Փրկարար ծառայության աշխատակցի մոտ կրիստшլ են հայտնաբերել․ կшլшնшվnրվել է | Տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 28-ի դրությամբ | Ալիևը կարգադրել է oկnւպшցվшծ Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» ստեղծել | Նախագահի աշխատակազմը «գերթանկարժեք», «զրահապատ» մեքենա ձեռք չի բերել. նման հարց օրակարգում չկա. խոսնակ | Վшտ եղանակի հետևանքով 10 մարդ է զnհվել | Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում. Ալեն Սիմոնյան

Լրահոս

Հիմի ամեն ինչ անում են, որ արցախցիները Հայաստանի ներսում մնալու ու առանձին միավոր պահպանվելու ոչ մի շանս չունենան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Իր ողջ «քաղաքական կյանքը» տենց ոչ մի ինքնուրույնություն չունեցած մեկը, ով համատեղության կարգով նաև իշխանությունների շարքային «տասովչիկ» է, ոչ թե «կլասիկ» քաղաքական գործիչ է այլ՝ հակազգայինի ու հակապետականի ժանրի ներկայացուցիչ։ Ուրեմն նայեք, թե ինչ է ասել․ թե բա «ՀՀ-ում Արցախի որևէ ինստիտուտ չի աշխատելու, դա ազգային անվտանգության հարց է»։

Ժամանակին մի բավական հեռանկարային իրավաբան կար, ով միանգամից (շատերի համար բավական հայտնի, մեծամասնության համար՝ «լրիվ պատահաբար») դարձավ պատգամավոր, ավելին՝ «ընդդիմադիր» անկախ պատգամավոր։ Տղա էր, խոսում էր, մեկ մեկ խելոք բաներ ասում։ Ի դեպ՝ չար լեզուներն ասում են, որ նա շատ հաճախ շնչակտուր վազում էր Բաղրամյան 26 ու նախագահ Սարգսյանին տարբեր խնդրանքներով դիմում, ինչևէ։

Բանից պարզվում ա, սրան ոնց ծալում էս՝ ծալվում ա․ ու հիմա էլ կոնֆորտնի լռված ա նիկոլոսի հետ, ավելին, իրենից ավելի նիկոլ ա։ Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, սա էն նույն տղեն ա, ով 2018-ին նիկոլին տարավ իր աշխատասենյակ սենյակ, սուճ խմեց, ու հետո դուրս գալով տեսախցիկների առաջ ու սեգ ճակատով հայտարարեց, թե՝ «ես հետը խոսեցի, Արցախի հարցում լրիվ տոչնի ա, իմ մտավախությունները փարատված են»։

Հը՞, ապո, հիմի էլ ա՞ տոչնի։

Ինչ ա ստացվում․ եթե չի լինում պետական ինստիտուտ, ինչպես ներկայացնում է հիշյալ պարոնը, ապա տվյալ հասարակությունն ուղղակի տարրալուծվում է կամ հեռանում է երկրից։ Այսինքն, ոնց հասկանում եմ, սրանք էլի են խոսք տվել ալիևին ու էրդողանին, որ Արցախի հետ կապված նոր սցենար կխաղարկեն։ Ու հիմի ամեն ինչ անում են, որ արցախցիները Հայաստանի ներսում մնալու ու առանձին միավոր պահպանվելու ոչ մի շանս չունենան։

Ես հասկանում եմ, որ էդ ամենն ասվել է, իբր թե ՀՀ նկատմամբ հնարավոր հարձակում ու ագրեսիա կանխելու նպատակով, բայց տղաներ ու աղջիկներ, մի րոպե, դրա մեղավորն էլ եք դուք, որ չեք կարում նենց անեք, որ ձեզ հարգեն, ու հետներդ հաշվի նստեն։ Երևի չգիտեք, ասեմ օղ արեք․ առ էսօր Եվրոպայի սրտում, մասնավորապես ձեր շատ սիրելի Լոնդոնում, գործում է Իչկերիայի վտարանդի կառավարություն, բայց դա ոչ մի տիպի առիթ չի հանդիսացել, որ ՌԴ-ն, ասենք, հարձակվի Եվրոպայի վրա։

Բայց ստեղ շատ կարևոր է մի բան ամրագրելը․ քանի դեռ կա Արցախի վտարանդի կառավարություն հասկացությունը ու քանի դեռ հայն ու հայությունը չեն վերադարձել Արցախ, դուք կրելու են դավաճանի պիտակը, հիշեք, որ էդ կլեյմոն մնալու է ձեր ճակատին, ինչքան էլ փորձեք մաքրել, մեղավոր նշանակել, մարդկանց ահաբեկել ու մանիպուլյացնել։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930