Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Հայաստանը չի հանձնել «օկուպացված 8 ադրբեջանական գյուղ» և Ադրբեջանը պահանջում է այդ գյուղերը:
Ըստ ադրբեջանական կողմի՝ Հայաստանը խոչընդոտում է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները ու շարունակում է ռազմաքաղաքական սադրանքները՝ խոչընդոտելով տարածաշրջանում վերակառուցման աշխատանքները։