SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 1-ին, վճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Ա. Խաչատրյան և Հ. Հակոբյան փողոցների խաչմերուկում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանում ծեծկռտուք է տեղ ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի է և այդ օրը, ժամը 19:00-ին «Ձախ ազդրոսկրի փակ կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն է տեղափոխվել է Երևանի բնակիչ 41-ամյա Հայկ Մ.-ն:
Ոստիկանները պարզել են, որ այդ օրը ժամը 15:20-ի սահմաններում նշված բենզալցակայան է ժամանել անհայտ մի քաղաքացի, ով ցանկացել է բենզին լիցքավորել, որի ժամանակ նրա և Հայկ Մ.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։