Հայաստան և Վրաստան. երկու հարևանների պատմության մասին | Դատական համակարգի ճգնաժամը սկսեց այն ժամանակ, երբ կոչ արվեց շրջափակել դատարանները. Թովմասյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ամբողջ գործն «ափաշքյարա» է, բոլորի աչքի առաջ, այս գործը կապ չունի քննարկվող մեղադրանքի հետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ եղավ ձեր, ԱԱԾ ու ՀՔԾ պետերի գաղտնալսումը, որ մարդկանց էիք կալանքի տանում. Քոչարյանը՝ Փաշինյանին | Պայթեցում չի իրականացվել, շենքը քանդել են ճոպանների միջոցով․ Քաղաքապետարանի պարզաբանումը | Մենք ասում ենք` եկեք ստորագրենք համաձայնեցված կետերով պայմանագիրը ու շարունակենք այլ հարցերի վերաբերյալ քննարկումը, Ադրբեջանն ասում է` չէ. Նիկոլ Փաշինյան | Սյունիքում բեռանատար է շրջվել, տուժածներ կան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ է Փաշինյանի տիկտոկերը Աժ լրագրողների օթյակում . միջադեպ | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանակցու՞մ եք, որ Արցախ վերադառնանք. արցախցի լրագրողը` Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի սրճարանում | Արմեն Աշոտյանին ՔԿՀ-ի մեքենայով կտեղափոխեն տուն. փաստաբան | Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՄԱԿ-ի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին | Կյանքից հեռացել է Ֆելիքս Բախչինյանը | Դուք կապ չունեք ՀՀ ինքնիշխանության հետ. մաքսիմումը, որ կարող եք անել, տեղավորելը կամ տեղավորվելն է. Ալեքսանյանը՝ ՀՅԴ-ին | Որպես անհետ կորած որոնվող երիտասարդին սպանողը կալանավորվել է

Լրահոս

Ու՞մ է հաղթել Ալիևը, որ «հաղթանակի» զորահանդես է անում հայկական Ստեփանակերտում․ Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանր ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ու՞մ է հաղթել Ալիևը, որ «հաղթանակի» զորահանդես է անում հայկական Ստեփանակերտում:
Հայաստանի՞ն,
որի ԶՈւ ստորաբաժանումների կեսից ավելին չեն մտցվել 44-օրյա պատերազմի ակտիվ ռազմական գործողությունների մեջ:
 որի թավշյա կառավարությունն միտումնավոր չի իրականացրել ռազմական դրությանը հարիր պատշաճ կառավարում և անհրաժեշտ գործողություններ:
որի վարչապետն իր ստորագրությամբ ավելի շատ տարածքներ է նվեր տվել, քան 44 օրում ուժասպառ եղած ադրբեջանական բանակն է զավթել:
որի վարչապետը միանձնյա ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում և այլն:
Ու՞մ է հաղթել Ադրբեջանը, չճանաչված Արցախի՞ն,
որի պաշտպանական բնագծերը Թուրքիայի, Ուկրաինայի, Պակիստանի, Իսրայելի ու վարձկան-ահաբեկիչների ակտիվ աջակցությամբ, տաս օր շարունակ չէր կարողանում ճեղքել:
որի փորձառու հրամանատարների մեծ մասին Նիկոլը հեռացրել էր զինվորական պաշտոններից կամ մեղադրանքներ էր առաջադրել:
որն ինը ամիս շարունակ բլոկադայի և սովի էր մատնվել:
Ու՞մ է հաղթել Ադրբեջանը, ռուսական խաղաղապահների՞ն, որոնք գնացին Արցախ, որպեսզի արցախցիները մնան, բայց ստացվեց այնպես, որ իրենք մնացին իսկ արցախցիները` գնացին:
Իրականում, ու՞մ է հաղթել Ալիևը:
Ոչ մի հաղթանակ էլ նա չի կերտել ու չէր կարող կերտելու: Ադրբեջանցի ասկյարը չի կարող արդար մարտում հաղթել հայ զինվորին:
Իր այսօրվա ստեփանակերտյան «զորահանդեսի» համար Ալիևը պարտական է Նիկոլ Փաշինյանին, Թուրքիային, Եվրոպային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին, աշխարհաքաղաքական իրավիճակին, նաև նավթին ու գազին: Նույնիսկ ՌԴ նախագահն ուղիղ հասկացրեց, որ եթե չլիներ Նիկոլ Փաշնյանի Պրահայի հայտարարությունը, ապա Իլհամ Ալիևը Ստեփանակերտին կնայեր լավագույն դեպքում Շուշիի հեռավորությունից: Գուցե հետագայում դա էլ չկարողանար անել:
Կարծում եմ Իլհամ Ալիևը լավ գիտակցում է իր ֆեյք հաղթանակի ծանր գինը, որը դեռ պետք է վճարի: Օդից ընկած «հաղթանակը» մի օր էլ կարող է հօդս ցնդել: Նիկոլը հավերժ չէ, ոչ էլ բարեկամներն են հավերժ: Նավթն ու գազն էլ տեխնոլոգիական արագ@ զարգացմանը զուգահեռ կկորցնի իրենց քաղաքական նշանակությունը: Հետևաբար Ալիևը շտապում է օգտվել Նիկոլի կառավարությունից, և իր ազդեցության տակ վերցնել նաև Հայաստանի տարածաշրջանային պոտենցիալը, ճանապարհները, ջրային և հանքահումքային ռեսուրեսները, վերահսկող բարձունքները, ինչպես նաև Հայաստանի ժողովրդագրական պատկերը լրացնել ադրբեջանցիներով:
Չափազանց ծանր գին վճարեց հայ ժողովուրդը` Նիկոլ Փաշինյան «ունենալու» համար (դեբիլոիդներն ու նիկոլիզմից «գոհ» մարդակերպ կենդանիները երբեք չեն հասկանա այդ գինը): Ահռելի ծանր գին:
Ապագայում Ադրբեջանը ևս շատ ծանր է վճարելու իր ալիևյան պյուռոսյան «հաղթանակի» համար: Այնտեղ առայժմ էյֆորիա է ու «հաղթանակի» զորահանդես: Հայաստանում էլ դավաճանության հաղթարշավ է` ընդդիմադիրների դատերով, ձերբակալություններով ու քաղաքական ճնշումներով:
Այնուամենայնիվ, Ալիևի և Փաշինյանի իշխանությունների գլխին շարունակվում են կուտակվել սև ամպերը` թանձր ու կայծակնաբեր: Կյանքը պայքար է, որտեղ հաղթում են դիմացկուններն ու իմաստունները:
Չի բացառվում, որ Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրինակով, մեկ այլ հայ ղեկավար Ստեփանակերտում կրկին հաղթանակի զորահանդես կկազմակերպի:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30