ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ ներկա պահին Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումը իրատեսական չէ։
Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումները ՀՀ-ին ավելի ձեռնտու են, ճանապարհների կարճ ու ավելի հարմար լինելու պատճառով և խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով են բեռնափոխադրումներն իրականացվելու։