Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Ինչպես հանձնվեց Արցախը

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Նատալյա Սաղիյանը Նատալյա Սաղիյանը գրում է․

Բացահայտում չի լինի, եթե գրեմ, որ Արցախի հանձնումը սկսվել է այն ժամանակ, երբ Հայաստանի ներսում հմուտ քարոզչության հետևանքով հանրային լայն զանգվածների շրջանում սովորույթ ձևավորվեց բոլոր խնդիրների համար մեղադրել ՛՛ղարաբաղցիներին՛՛:
Այդուհանդերձ, Արցախի հանձնման ակտիվ և վճռական ֆազան սկսվեց 2018-ին, երբ էլ ավելի հմուտ և համապարփակ քարոզչության և մանիպուլյացիաների կիրառմամբ հանրությանը համոզեցին, որ եթե Փաշինյանը լինի երկրի վրչապետը, անվտանգության և Արցախյան հիմնախնդրի կարգավորման մասվ ամեն ինչ ավելի լավ կլինի և դրան զուգահեռ կլինի նաև թռիչքաձև տնտեսական աճ:
Արցախի դե-ֆակտո հանձնման մեկնարկը տվեց Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի օգոստոսի 5-ին, երբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ղժղժան ձայնով դաշտ նետեց ՛՛Արցախը Հայաստան է և վերջ՛՛ հայտնի հայտարարությունը: Դրանով Ալիևին Հայաստանի վարչապետի կողմից տրվեց լեգիտիմ առիթ հայտարարելու, ր Հայաստանը ապակառուցողական դիրքորոշում ունի և այդպիսով Ադրբեջանը ստանում է իրավունք հարցը լուծել ռազմական ճանապարհով:
Հարկ է նշել, որ տեղեկատվական պատերազմի կանոններով զիջնամը միտված հայտարարությունների և գործողությունների միջև պետք է լինի բավական ժամանակային ինտերվալ, որպեսզի հանրությունը դրանք չկապի միմյանց հետ և ընկալի որպես առանձին երևույթներ: Մեր պարագայում պարտվողական և զիջողական քայլերն ընդմիջվում էին պոպուլիստական և մանիպուլյատիվ կեղծ հայրենասիրական ելույթներով և հանրային քյաբաբ-խորոված-քեֆ-ուրախություն-ամանօրյա միջոցառումներ տիպի իրադարձություններով, որնք նույնպես միտված էին հանրությանը մոլորեցնելու և ուշադրությունը շեղելու նենգ նպատակին հասնելու:
Արցախի հանձնման գործընթացը համեմված էր նաև ցինիկ հայտարարություններով: Դրանցից մեկը Ալեն Սիմոնյանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 23-ին /պատերազմից 4 օր առաջ/ արված ՛՛Աղդամը իմ հայրենիքն է՛՛ ստոր գրառումը: Համարժեք ցինիկ գրառմամբ աչքի էր ընկել նաև այսօրվա ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:
Այս ամենին զուգահեռ իշխող վարչակարգի տարբեր կալիբրների զանազան գործիչներ, վարպետորեն խաղալով ՛՛Արցախի հանձնում՛՛ ողբերգության մեջ իրենց դերը, ակտիվորեն մասնակցել են գործընթացին:
Իսկ պատերազմից հետո Ալիև-Փաշինյան տանդեմը կիրառեց ևս մեկ հնարք՝ որոշակի պարբերականությամբ հանրությանը հարվածներ էին հասցնում, որպեսզի մարդիկ չկարողանան ուշքի գալ և գիտակցաբար միավորվել պայքարի համար:
Հիշո՞ւմ են, ինչպես էր Փաշինյանը 2018-ին Հանրապետության Հրապարակում բազմահազարանոց հանրահավաքի առջև կանգնած ասում ՛՛Պատկերացնո՞ւմ եք, ասում են, թե եկել եմ, որ հողեր հանձնեմ՛՛…
Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչպես էին 2018-ին ցուցարարները մեզ հակադարձում, երբ ասում էինք, որ սա գալիս է հենց այդ նպատակով: Ես հիշում եմ: Փրփուրը բերաններին ինձ ասում էին ՛՛Չի կարա տենց բան լինի՛՛…
Պարզվեց, որ շատ էլ լավ կարա լինի, եթե Հայաստանը ղեկավարում է մեկը, ում համար հայրենիքը սեփական աթոռն է, ուրիշ ոչինչ:
Այս թեմայով դեռ շատ բան կարելի է գրել, այդ թվում Հայաստանի ներքաղաքական դաշտի մասին: Սակայն կա մեկ փաստ, որն անհերքելի է. Արցախը հանձնեց Փաշինյանը, իսկ իր թիմակիցներն էլ իր մեղսակիցներն են:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031