ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Մոսկվայում համահունչ են համարում այն նախագծերին, որոնք արդեն տևական ժամանակ է քննարկվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը տարածաշրջանի երկրների համար փոխգործակցության լավ հարթակ է համարում 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակը։