Կոնգրեսական Ադամ Շիֆը բանաձև է ներկայացրել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ, որով պահանջում է Բաքվից շտապ ազատ արձակել հայ ռազմագերիներին, գերեվարված քաղաքացիական անձանց և քաղբանտարկյալներին։
Կոչ է արվում նաև պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայ ռազմագերիների անօրինական կալանավորման համար։