Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Պարզվել են Գեղարքունիքում տեղի ունեցած 4 անձի մшհվшն ելքով ավտnվթարի հանգամանքները․ մանրամասներ

Պարզվել են 2022թ. նոյեմբերի 25-ին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին տեղի ունեցած 4 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի հանգամանքները:

2022թ. նոյեմբերի 25-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58 կմ հատվածում միմյանց են բախվել «VOLKSWAGEN-GOLF-1.8» մակնիշի և «BMW-325-i» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW-325-i» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներից մեկը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Մարտունու» բժշկական կենտրոն, իսկ նույն ավտոմեքենայի մեկ այլ ուղևոր և «VOLKSWAGEN-GOLF-1.8» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «BMW-325-i» մակնիշի ավտոմեքենայում գտնված անձը, ով Գեղարքունիքի մարզի բնակիչ է, մշտապես հերքել է իր կողմից հիշյալ ավտոմեքենան վարելու հանգամանքը և ցուցմունքներով պնդել, որ վթարի պահին ավտոմեքենան վարել է իր հետ բժշկական կենտրոն տեղափոխված անձը:

Սակայն, նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ ապացուցողական և վարույթային գործողությունների, քննչական արդյունավետ տակտիկայի կիրառման, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից ելակետային հստակ տվյալներով և նպատակային հարցադրումներով նշանակված դատաավտոտեխնիկական, դատաբժշկական և դատահետքաբանական համալիր փորձաքննության ստացված եզրակացության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի հիշյալ բնակիչը, ալկոհոլ օգտագործած վիճակում, չունենալով համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք, վարել է «BMW-325-i» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհով՝ Սևան քաղաքից դեպի Մարտունի քաղաքի ուղղությամբ:

Հասնելով նշված ավտոճանապարհի 58-րդ կիլոմետր հատված` Լիճք բնակավայրի վարչական տարածք, վերջինս, խախտելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և ճանապարհային երթևեկության կանոների 65 և 2 կետերի պահանջները, ավտոմեքենան վարել է թույլատրելի 90 կմ/ժ-ը գերազանցող՝ 160 կմ/ժ, այնուհետև՝ 200 կմ/ժ արագությամբ և դուրս բերել այն հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս՝ իրականացնելով ձախակողմյան երթևեկություն:

Արդյունքում, ստեղծել է վթարային իրադրություն, որի հետևանքով հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմասում ընդհարվել է Մարտունի քաղաքից դեպի Սևան քաղաքի ուղղությամբ ընթացող «VOLKSWAGEN-GOLF-1.8» մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով «VOLKSWAGEN-GOLF-1.8» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, երկու ուղևորին, ինչպես նաև «BMW-325-i» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկին պատճառվել է մահ, իսկ «BMW-325-i» մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղևորի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «BMW-325-i» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է ներկայացվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031