Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) տեղեկացնում է, որ օկուպացված Արցախի Հադրութի շրջանում հայկական եկեղեցի է ավերվել:
2022 թվականի ամռանը Caucasus Heritage Watch-ը գրել էր 2020 թվական 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի գրեթե ամբողջական ոչնչացումը։ Հիմնովին ավերված կառույցների թվում էր նաև Մոխրենեսի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին։