Հավաստի լուրեր

ՀԻՄԱ․ Սամվել Բաբայանի շուստրիությունը, Վահագն Խաչատուրյանի ուրացումը ու մի հնդկական կինո | Ալավերդիի ավագանու ՔՊ խմբակցությունը՝ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացի մասին | Վերջին 24 ժամում Գազայում սպանվել է ավելի քան 700 պաղեստինցի | «Գլավլիտի» ժամանակները վերադառնում են․ Նիկոլը փորձում է խժռել ազատ մամուլը | Ստամբուլում ձերբակալել են ռուսաստանցի «օրենքով գող» Շամիլ Ամիրովին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բժիշկները հույս չէին տալիս, որ կապրի. ծնվել է պատերազմում զոհված Նորայր Պետրոսյանի եղբայրը | Մեր ժամանակի հերոսները․ Մխիթար Գալեյանի սխրանքները | Ոստիկшնները բռնի nւժnվ բերմшն ենթшրկեցին ընդդիմшդիր шկտիվիստներին | Գարեգին Բ. Մեր ազգի դժբшխտnւթյnւնների պատճառը եղել է Մայր Եկեղեցուց հեռանալը | Էրդողանը նոր հայտարարություն է արել | Տարադրամի փոխարժեքը՝ այսօր | Այս պահին «Հայասաթ-1» արբանյակի արևային պանելների միջոցով մարտկոցներն են լիցքավորվում․ «Բազումք»-ի համահիմնադիր | Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից | Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել | Ծնվել է Անի Կարապետյանի առաջնեկը, նույն օրը որոշվել է նաև նրան դшտող դшտшվորի անունը

Լրահոս

Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել է հուշամեդալով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովին, ով Հայաստանում է գտնվում Երևանում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնության առիթով:

Վարչապետը նշել է, որ սամբո մարզաձևը Հայաստանում ունի մեծ մասսայականություն և Կառավարությունը շահագրգիռ է մարզաձևի հետևողական զարգացմամբ: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Աշխարհի առաջնությունը կանցնի լավագույնս և նոր ազդակ կհաղորդի մարզաձևի հետագա զարգացմանը:

Վասիլի Շեստակովը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքների համար և նշել, որ տպավորված է Աշխարհի առաջնության բացման արարողությամբ, իսկ մրցումներն ընթանում են բարձր մակարդակով: Միջազգային ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ Հայաստան են ժամանել մարզիկներ ավելի քան 70 երկրից: Միաժամանակ, պարոն Շեստակովը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ աֆրիկյան և ասիական մի խումբ երկրների մարզիկների հյուրընկալության ծախսերը հոգալու համար:

Վասիլի Շեստակովը վարչապետ Փաշինյանին պարգևատրել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի 85-ամյակին նվիրված մեդալով: Սամբոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն իր հերթին վարչապետին պարգևատրել է Աշխարհի առաջնության հուշամեդալով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Դեկտեմբերի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031