Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտոնւմ է, որ այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային։
Հանդիպման ժամանակ Ադրբեջանի ղեկավարն ասել է, որ Հայաստանը իբր չի կատարել 2020 թվականի եռակողմ համաձայնագրի հայտարարությունից բխող պարտավորությունները։
Ալիևը նշել է, թե այս հարցերն անցյալում են և ներկայումս տարածաշրջանում խաղաղության օրակարգի համար շատ լավ հնարավորություններ կան․ «Ադրբեջանը Հարավային Կովկասում կայուն խաղաղության կողմնակից է, և աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, հարաբերությունների կարգավորմանը և Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։