Հայաստան և Վրաստան. երկու հարևանների պատմության մասին | Դատական համակարգի ճգնաժամը սկսեց այն ժամանակ, երբ կոչ արվեց շրջափակել դատարանները. Թովմասյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ամբողջ գործն «ափաշքյարա» է, բոլորի աչքի առաջ, այս գործը կապ չունի քննարկվող մեղադրանքի հետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ եղավ ձեր, ԱԱԾ ու ՀՔԾ պետերի գաղտնալսումը, որ մարդկանց էիք կալանքի տանում. Քոչարյանը՝ Փաշինյանին | Պայթեցում չի իրականացվել, շենքը քանդել են ճոպանների միջոցով․ Քաղաքապետարանի պարզաբանումը | Մենք ասում ենք` եկեք ստորագրենք համաձայնեցված կետերով պայմանագիրը ու շարունակենք այլ հարցերի վերաբերյալ քննարկումը, Ադրբեջանն ասում է` չէ. Նիկոլ Փաշինյան | Սյունիքում բեռանատար է շրջվել, տուժածներ կան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ է Փաշինյանի տիկտոկերը Աժ լրագրողների օթյակում . միջադեպ | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանակցու՞մ եք, որ Արցախ վերադառնանք. արցախցի լրագրողը` Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի սրճարանում | Արմեն Աշոտյանին ՔԿՀ-ի մեքենայով կտեղափոխեն տուն. փաստաբան | Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՄԱԿ-ի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին | Կյանքից հեռացել է Ֆելիքս Բախչինյանը | Դուք կապ չունեք ՀՀ ինքնիշխանության հետ. մաքսիմումը, որ կարող եք անել, տեղավորելը կամ տեղավորվելն է. Ալեքսանյանը՝ ՀՅԴ-ին | Որպես անհետ կորած որոնվող երիտասարդին սպանողը կալանավորվել է

Լրահոս

Արսեն Թորոսյանը գրությամբ դիմել է ՆԳ նախարարին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը գրությամբ դիմել է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին։

«Հարգելի՛, պարոն Ղազարյան,

Անզեն աչքով իսկ տեսանելի է, որ ներկայումս տրանսպորտային միջոցների վարորդների կողմից զանգվածաբար խախտվում են վարորդների և ուղևորների ամրակապման կանոնները, ինչպես նաև տպավորություն է ստեղծվում, որ Ոստիկանության Պարեկային ծառայությունը այդ իրավախախտման նկատմամբ հանդուրժող վերաբերմունք է ցուցաբերում, ինչն անթույլատրելի է, քանի որ վթարների ժամանակ չամրակապված վիճակում լինելը բազմապատիկ ավելացնում է ծանր վիրավորման կամ մահվան ելքերը:

Այս իրավախախտման զանգվածային լինելը հատկապես ակնառու է դարձել տրանսպորտային միջոցների դիմացի կողային ապակիների լուսաթափանցելիությունը ապահովելուց հետո:

Խնդրում և առաջարկում եմ Ձեզ սահմանել ժամկետ, որից հետո վարորդների և ուղևորների չամրակապման նկատմամբ Ոստիկանության Պարեկային ծառայության կողմից այլևս հանդուրժողականություն չի դրսևորվի, այդ մասին իրականացնել հանրային իրազեկման միջոցառումներ, որպեսզի որևէ վարորդ չկարողանա պնդել, թե ինքը տեղյակ չի եղել, որ այլևս այդ իրավախախտումների համար տուգանվելու են, չնայած այն հանգամանքին, որ իրականում դրա կարիքը չկա էլ, քանի որ օրենքի այդ պահանջը երբեք էլ չի չեղարկվել:

Ինչպես նաև խնդրում եմ Ձեզ հրահանգավորել Ոստիկանության Պարեկային ծառայությանը այդ ժամկետից հետո իրականացնել խիստ հսկողություն վերոնշյալ իրավախախտումների վերաբերյալ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30