Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը հայտնում է, որ Հայաստանի, Հունաստանի ու Կիպրոսի հատուկ նշանակության ուժերը եռակողմ համատեղ զորավարժություններ են անցկացրել Ատտիկայի Նեա Պերամոս շրջանում։
Վարժանքների ժամանակ կատարվել են արագ արձագանքման մարտական հրաձգություններ։