Հավաստի լուրեր

Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է․ այն քննվելու է Սյունիքի մարզում | Վագահն Խաչատուրյանը Հայաստանի պատմության մեջ այն պետական գործիչն է, ով ջանք ու եռանդ չի խնայել, ամեն գնով քանդելու և քարը քարին չթողնելու իրեն վստահված համակարգը․ Հենրիխ Դանիելյան | Պուտինը նոր հայտարարություն է արել | Պարզվեց ոչ միայն պետության գլուխ ունենք, այլ հետն էլ ինքը զրшհшպшտ մեքենա ունի․ Աննա Մկրտչյան | Բերմшն են ենթшրկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ шպoրինի շահագործված հանքի աշխատակիցները. Hetq.am | Հայաստանում և Արցախում տեղի ունեցած բոլոր խոշոր ներդրումներն արվել են նախորդ իշխանությունների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին․ Արտակ Զաքարյան | Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունները մի քիչ լարված են. Ալեն Սիմոնյան | Մոտ օրերս Արցախի ԱԺ նիստ ենք հրավիրելու. պասիվությունը վտшնգում է Բաքվի բшնտում գտնվող մեր հայրենակիցներին. Մետաքսե Հակոբյան | ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդը՝ Վերին Լարսում տիրող իրավիճակի մասին | Փրկարար ծառայության աշխատակցի մոտ կրիստшլ են հայտնաբերել․ կшլшնшվnրվել է | Տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 28-ի դրությամբ | Ալիևը կարգադրել է oկnւպшցվшծ Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» ստեղծել | Նախագահի աշխատակազմը «գերթանկարժեք», «զրահապատ» մեքենա ձեռք չի բերել. նման հարց օրակարգում չկա. խոսնակ | Վшտ եղանակի հետևանքով 10 մարդ է զnհվել | Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում. Ալեն Սիմոնյան

Լրահոս

ՀՅԴ Բելգիայի կոմիտեն մերժել է Զարեհ Սինանյանի հետ հանդիպման առաջարկը

ՀՅԴ Բելգիայի կոմիտեից հայտնում են, որ «Բելգիայի հայերի կոմիտեն» նոյեմբերի 11ին նախաձեռնել էր հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերով հատուկ հանձնակատար՝ Զարեհ Սինանյանի հետ։

«ՀՅԴ Բելգիայի կոմիտեն իր բոլոր ուղեկից միություններով մերժել է մասնակցել այդ հանդիպմանը՝ նկատի ունենալով մինչ օրս Սինանյանի դրսևորած ապազգային և պառակտիչ գործնեությունը։ Հայաստանի կառավարության սույն ներկայացուցիչն իր նշանակման օրից ի վեր հանդես է եկել ապազգային խիստ արտահայտված վարքագծով, մեծ ջանքեր է ներդրել ավանդական ազգային կազմակերպությունների դերը Սփյուռքում նսեմացնելու և տասնամյակներով ստեղծված հզոր կառույցների փոխարեն նորաթուխ նշանակովի անձանց, արհեստականորեն, իբրև համայնքների ներկայացուցիչներ առաջադրելով։

Բնականաբար այս քաղաքականության պատվիրատուն պարոն Սինանյանի անմիջական պետերն են Հայաստանից, որոնք Հայրենիքն այսօր գոյաբանական խնդիրների առջև են կանգնեցրել։ Հանդիպմանը ՀՅԴ ներկա չգտնվելը ոչ մի աղերս չունի սփյուռքյան բոլոր կարող ուժերը հանուն Արցախի և այլ հրատապ ազգային խնդիրների շուրջ համախմբելու մեծ հրամայականի հետ, սակայն միասնության գաղափարը երբեք չեն կարող իրականացնել Հայրենիքը վաճառքի հանած ապազգային ուժերը։

Լիահույս ենք՝ այս ակնառու ճշմարտությունը հետզհետե է՛լ ավելի կհաստատվի, որպեսզի ազգի կարող ուժերը վերջնականապես հանեն մեր երկիրը այս աղետալի վիճակից»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930