Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

3 անձի uպшնnւթյան և 5 անձի վիրшվորման դեպքի առթիվ քրվшրույթի նшխшքննnւթյnւնն шվшրտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ՝ 2019թ․ հոկտեմբերի 4-ին Վանաձորում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած 3 անձի սպանության և 5 անձի վիրավորման դեպքի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ նշված օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի 50-ամյա բնակիչն իր առանձնատան նկուղային հարկում հյուրընկալել է երկու համաքաղաքացու: Զրույցի ընթացքում նրանցից մեկը 50-ամյա տղամարդուց անհատույց գումար է պահանջել, որին վերջինս չի մերժել և խոստացել է հաջորդ օրը տալ: Միևնույն ժամանակ, հյուրընկալված տղամարդկանցից մյուսը վառած ծխախոտը դրել է 50-ամյա տղամարդու պարանոցի հետին մակերեսին, ապա երկուսով սկսել են հարվածել տղամարդու մարմնի տարբեր մասերին` առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկա­նիշներ չպարու­նակող մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում հիշյալ երկու տղամարդկանցից մեկը «Բռունի» տեսակի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից կրակոց է արձակել, իսկ 50-ամյա տղամարդը, սեղանից վերցնելով «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ակոսափող մարտական ատրճանակ, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ, հիշյալ երկու տղամարդկանց սպանելու դիտավորությամբ, բազմաթիվ կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ: Վերջինիս արձակած կրակոցներից նշված 2 անձինք մահացել են։

Այդ ընթացքում, լսելով կրակոցների ձայնը՝ մի խումբ անձանց հետ ներս է մտել 50-ամյա տղամարդու քրոջ 43-ամյա որդին և ինքնակամ ներգրավվել է վեճին: Վերջինս, կտրող գործիքով  այտի և որովայնի շրջանում թեթև վնաս ստանալով, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ, այնտեղ գտնվող 6 անձանց սպանելու դիտավորությամբ, քննությամբ դեռևս չպարզված անձից ձեռք բերված «ԱԿ-74» մոդելի ակոսափող մարտական ինքնա­ձիգից բազմաթիվ կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ:

50-ամյա տղամարդու քրոջ որդու կողմից արձակված կրակոցների արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից առանձնատան նկուղային հարկում գտնվող անձանցից 1-ը մահացել է, 5-ը ստացել են ծանր մարմնական վնաս:

Նախաքննության ընթացքում հիշյալ առանձնատանը կատարված խուզարկությամբ նաև հայտնաբերվել է ընդ­հանուր 142,84 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա», զգալի չափերով՝ 0,00937 գրամ քաշով «Տետրահիդրոկաննաբինոլ» և զգալի չափերով՝ 689,97 գրամ քաշով «Կանեփ» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 50-ամյա տղամարդուն և վերջինիս քրոջ որդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածով (անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով:

Վերջիններիս մասով քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, ինչպես նաև առանձ­նապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու վերաբերյալ մասով անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հիշյալ հրազենների և թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031