Հավաստի լուրեր

ՀԻՄԱ․ Սամվել Բաբայանի շուստրիությունը, Վահագն Խաչատուրյանի ուրացումը ու մի հնդկական կինո | Ալավերդիի ավագանու ՔՊ խմբակցությունը՝ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացի մասին | Վերջին 24 ժամում Գազայում սպանվել է ավելի քան 700 պաղեստինցի | «Գլավլիտի» ժամանակները վերադառնում են․ Նիկոլը փորձում է խժռել ազատ մամուլը | Ստամբուլում ձերբակալել են ռուսաստանցի «օրենքով գող» Շամիլ Ամիրովին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բժիշկները հույս չէին տալիս, որ կապրի. ծնվել է պատերազմում զոհված Նորայր Պետրոսյանի եղբայրը | Մեր ժամանակի հերոսները․ Մխիթար Գալեյանի սխրանքները | Ոստիկшնները բռնի nւժnվ բերմшն ենթшրկեցին ընդդիմшդիր шկտիվիստներին | Գարեգին Բ. Մեր ազգի դժբшխտnւթյnւնների պատճառը եղել է Մայր Եկեղեցուց հեռանալը | Էրդողանը նոր հայտարարություն է արել | Տարադրամի փոխարժեքը՝ այսօր | Այս պահին «Հայասաթ-1» արբանյակի արևային պանելների միջոցով մարտկոցներն են լիցքավորվում․ «Բազումք»-ի համահիմնադիր | Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից | Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել | Ծնվել է Անի Կարապետյանի առաջնեկը, նույն օրը որոշվել է նաև նրան դшտող դшտшվորի անունը

Լրահոս

Կարճ ամփոփենք Վերաքննիչի որոշումը՝ Գրիգորի Խաչատուրովին անհիմն են մեղադրում «փողերի լվացման» մեջ, սակայն պետք է մնա կալանքի տակ. փաստաբան

Կարճ ամփոփենք Վերաքննիչի  որոշումը՝  Գրիգորի Խաչատուրովին անհիմն են մեղադրում «փողերի լվացման» մեջ, սակայն պետք է մնա կալանքի տակ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Միհրան Պողոսյանը։

«2 օր առաջ ստացել ենք Գրիգորի #Խաչատուրով-ին կալանքի տակ պահելու 15.05.2023թ-ի որոշման դեմ ներկայացված բողոքի կապակցությամբ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 20.09.2023թ-ին կայացված որոշումը /այո, այո դուք չեք սխալվում, բողոքը ներկայացվել է մայիսին, որոշումը կայացվել է սեպտեմբերի 20-ին, իսկ պաշտպանության կողմին է տրամադրվել նոյեմբերին, ինչով կրկին անգամ խախտվել է Խաչատուրովի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը/…

Եթե կարճ ամփոփենք Վերաքննիչ դատարանի որոշումը, ապա վերջինս արձանագրել է, որ Խաչատուրովին անհիմն են մեղադրում «փողերի լվացման» մեջ, սակայն վերջինս պետք է մնա կալանքի տակ, քանի որ «այդպես է պետք» /հետաքրքիր է ու՞մ է պետք/ կամ կարող եք լրացնել սեփական դատողություններով։

Չորեքշաբթի օրը՝ 15.11.2023թ-ին ժամը 15․00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում շարունակվելու է Գրիգորի Խաչատուրովի «գործի» քննությունը և անպայման քննարկման առարկա է դարձվելու առանց «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» կալանքի տակ գտնվելու իրավաչափության հարցը…

Հ. Գ. Արդեն 4 օր է ինչ ՀՀ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում է գտնվում 04.10.2023թ-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը, սակայն ՀՀ դատական դեպարտամենտի տելեգրամյան օպերատիվ ալիքը չի հայտնում գործի չմակագրման պատճառները /դե երևի կրկին այդպես է պետք է/…»,- գրել է Պողոսյանը:

Возможно, это изображение отрывной талон и текст

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Դեկտեմբերի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031