Skip to main content

Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է

Լրահոս

Հայկ Մարությանի թիմակիցն իրենից հարուստ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանի եկամուտները գերազանցում են կուսակցության ղեկավար Հայկ Մարությանի եկամուտները։

Գրիգորյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք՝ 2 բնակարան բազմաբնակարան շենքում, 2 անհատական բնակելի տուն եւ 1 հողամաս։

Անհատական բնակելի 2 տները գտնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որից մեկը ձեռք է բերվել 2018 թվականին, մյուսը՝ 2022 թվականին։ Բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարաններից մեկը ձեռք է բերվել 2016 թվականին Արաբկիր վարչական շրջանում, իսկ մյուսը՝ 2022 թվականին Կենտրոն վարչական շրջանում։ Հողամասը 2019 թվականին ձեռք է բերվել Արմավիրի մարզի Էջմիածին համայնքում։
Գրիգորյանը 2021 թվականին ձեռք է բերել նոր մեքենա՝ 2017 թվականի արտադրության, Nissan մակնիշի։

Նրա բաժնային արժեթղթերը եւ այլ ներդրումները կազմել են 605 հազար ԱՄՆ դոլար եւ 50 հազար դրամ։

Որպես այլ ներդրումներ Գրիգորյանը նշել է «Ամազոն» եւ «Գուգլ» ընկերությունները, որոնցից համապատասխանաբար ստացել է 125 հազար եւ 175 հազար ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ նա մասնաբաժին ունի նաեւ այս ընկերություններում։
Նրա բանկային ավանդները կազմել են 125 հազար ԱՄՆ դոլար, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 30 մլն դրամ, 250 հազար եվրո, 780 հազար ԱՄՆ դոլար։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 14 մլն դրամ, 55 հազար ԱՄՆ դոլար։

Գրիգորյանի՝ հաշվետու ժամանակաշրջանի եկամուտները կազմել են 477 մլն 503 հազար դրամ, որից դրամով ստացած միակ եկամուտը դա 75 հազար դրամն է Երեւանի քաղաքապետարանից։

963 հազար ԱՄՆ դոլար Գրիգորյանը ստացել է գույքի օտարումից, գործարքի մյուս կողմը եղել է «Ֆինեքս Էնթերփրայզիս Ինք» ընկերությունը, սակայն այդ մասին այլ մանրամասներ նշված չեն։

Գրիգորյանն ունի նաեւ մասնաբաժին «Գրիգորյան փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ում, որի տնօրենն է հանդիսանում եւ որից էլ ստացել է 121 հազար ԱՄՆ դոլար գումար։
«Հոսթել Ինտերնեյշնըլ»-ից էլ որպես եկամուտ ստացել է 144 հազար ԱՄՆ դոլար։
Գրիգորյանի ստացած փոխառությունները կազմել են 8 հազար 700 ԱՄՆ դոլար։
Գրիգորյանը նաեւ բաժնեմասեր ունի «Հոսթել Ինթերնեյշնլ կորպրոացիա»-ում 50 տոկոս, «Ագրիլենդ Սիներջի» եւ «Գրիգորյան փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ում էլ՝ 100-ական տոկոս բաժնեմասեր։

Համեմատության համար նշենք, որ Մարությանն ունի 23 անշարժ գույք եւ 310 մլն տարեկան եկամուտ, իսկ նույն կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանը՝ 5 անշարժ գույք, սակայն 477 մլն տարեկան եկամուտ։

 

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031