Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Տրվեց Երկլեզու դրամատիկական արվեստանոցի երրորդ փուլի մեկնարկը (լուսանկարներ)

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր կայացավ մամուլի ասուլիս՝ նվիրված Երկլեզու դրամատիկական արվեստանոցի երրորդ թողարկմանը: Երկլեզու դրամատիկական արվեստանոցի նախագծի ղեկավար, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը տեղեկացրեց, որ արվեստանոցի երրորդ թողարկումը կտևի մինչև 2024 թվականի ապրիլ ամիսը: Իսկ այդ ընթացքում հայ երիտասարդ դերասանների հետ աշխատելու համար Հայաստան կժամանեն հինգ կին արտիստներ: «Սա հնարավորություն է ծանոթանալու ֆրանսիացի արվեստի գործիչների աշխատանքային մեթոդաբանությանը և թատրոնի ու կինոյի ավանդույթներին, ժամանակակից միտումներին»,-նշեց Սերժ Ավետիքյանը:

Այս տարվանից դրամատիկական արվեստանոցը տեղակայվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Ռեկտոր Սառա Նալբանդյանի խոսքով՝ այն հաջողված նախագիծ է և ունի կիրառական մեծ նշանակություն ու կարևոր նպատակներ:

Ռեկտորը մանրամասնել է ընթացիկ ու սպասվող ծրագրերը, որոնք ամուր կապված են ֆրանկոֆոնիայի հետ: «Ֆրանսերենը բուհ բերելը, նաև մեր բուհը դեպի ֆրանկոֆոն երկրների բուհերի շարք տանելը միշտ երազանք է եղել։

Սեպտեմբերից սկսած` ԵԹԿՊԻ-ում ֆրանսերեն է դասավանդվում։ Արդեն հասցրել ենք ուսանողներ ընտրել Ավինյոնի ամառային դպրոցին մասնակցելու համար, նաև առաջիկայում կկարողանանք ֆրանկոֆոն երկիր Ռումինիա ուղարկել ուսանողների` փորձի փոխանակման համար»,-նշեց ռեկտորը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն էլ ընդգծեց՝ եղբայրական երկիր Ֆրանսիան մշտապես Հայաստանի ու հայերի կողքին է, իսկ նմանօրինակ ծրագրերը ողջունելի են և ավելի սերտ համագործակցության հնարավորություն են ստեղծում: «Կարևորում եմ, որ արվեստի այս բուհը դառնա եվրոպական կրթական համակարգի մի մասնիկը և բոլոր չափանիշներով համապատասխանի աշխարհի բոլոր լավագույն արվեստի բուհերին»,-նշեց Դանիել Դանիելյանը՝ խրախուսելով բուհի ուսանողներին մասնագիտական կարողությունների զարգացման հարցում չսահմանափակվել առկա հնարավորություններով, այլ նոր մշակութային տարածքների ձգտել: Ասուլիսի բանախոսների շարքում էր նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Էրիկ Պոպպը: Վերջինս ասաց, որ ուրախ է արձանագրելու ֆրանկոֆոնիայի տարեցտարի աճն ու ընդլայնումը։

«Ցանկանում եմ մասնավորապես շեշտել, թե ինչ կարևոր է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողքին ունենալ ֆրանկոֆոնիայի համար պայքարող գործընկերներ, նաև` հանձինս ձեզ: Ավելորդ կլինի երևի թե վերադառնալ այն ողբերգական հանգամանքներին, որի մեջ այսօր ապրում է ձեր երկիրը։ Եվ ֆրանկոֆոնիան կարող է օգնել մշակութային առումով, որովհետև մեր զենքը մշակույթն է»,-նշեց Էրիկ Պոպպը:

Երկլեզու դրամատիկական արվեստանոցի գործընկերներից է նաև «Ազնավուր» հիմնադրամը: «Մենք այս նախագծի կողքին ենք, որովհետև նախագիծը ներկայացնում է Ազնավուրի տարերքներն ու սերերը՝ թատրոնը, երիտասարդությունը, ֆրանսերենը, ու այս ամենը` Հայաստանում և Հայաստանի համար: Մեզ համար նույնպես պատիվ է լինել երիտասարդների կողքին»,-ընդգծեց «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարինե Էվոյանը: Նշենք, որ այս տարի նախագիծն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Ֆրանսիական ինստիտուտի, Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության (OIF), Իլ դը Ֆրանս շրջանի, Փարիզի քաղաքապետարանի, «Ազնավուր» հիմնադրամի, ՀԲԸՄ Ֆրանսիայի, «SPFA» ընկերության, «Miassine» հիմնադրամի, ԵԹԿՊԻ-ի աջակցությամբ։ Ասուլիսի շրջանակում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը և «Երկլեզու դրամատիկական արվեստանոց» նախագծի ղեկավար Սերժ Ավետիքյանը ստորագրել են համագործակցության հուշագիր:

ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Լուսանկարները` Սվետլանա Սարգսյանի

No description available.

No description available.

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031