ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ոչ թե հրաժարվել, այլ որոշում են կայացրել կոնկրետ ՀԱՊԿ միջոցառումներին ներկա չգտնվել՝ տարբեր պատճառներով:
Փաշինյանը ասաց, որ իրենց քաղաքականության մասին ինքը շատ հստակ հայտարարել է:
Նա նշել է նաև, որ ռազմավարական առումով քաղաքականության որևէ փոփոխության մասին չեն պատրաստվում հայտարարել, քանի դեռ չեն հայտարարել, կամ որոշել լքել ՀԱՊԿ-ը։