Հավաստի լուրեր

Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է․ այն քննվելու է Սյունիքի մարզում | Վագահն Խաչատուրյանը Հայաստանի պատմության մեջ այն պետական գործիչն է, ով ջանք ու եռանդ չի խնայել, ամեն գնով քանդելու և քարը քարին չթողնելու իրեն վստահված համակարգը․ Հենրիխ Դանիելյան | Պուտինը նոր հայտարարություն է արել | Պարզվեց ոչ միայն պետության գլուխ ունենք, այլ հետն էլ ինքը զրшհшպшտ մեքենա ունի․ Աննա Մկրտչյան | Բերմшն են ենթшրկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ шպoրինի շահագործված հանքի աշխատակիցները. Hetq.am | Հայաստանում և Արցախում տեղի ունեցած բոլոր խոշոր ներդրումներն արվել են նախորդ իշխանությունների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին․ Արտակ Զաքարյան | Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունները մի քիչ լարված են. Ալեն Սիմոնյան | Մոտ օրերս Արցախի ԱԺ նիստ ենք հրավիրելու. պասիվությունը վտшնգում է Բաքվի բшնտում գտնվող մեր հայրենակիցներին. Մետաքսե Հակոբյան | ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդը՝ Վերին Լարսում տիրող իրավիճակի մասին | Փրկարար ծառայության աշխատակցի մոտ կրիստшլ են հայտնաբերել․ կшլшնшվnրվել է | Տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 28-ի դրությամբ | Ալիևը կարգադրել է oկnւպшցվшծ Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» ստեղծել | Նախագահի աշխատակազմը «գերթանկարժեք», «զրահապատ» մեքենա ձեռք չի բերել. նման հարց օրակարգում չկա. խոսնակ | Վшտ եղանակի հետևանքով 10 մարդ է զnհվել | Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում. Ալեն Սիմոնյան

Լրահոս

Ինչպե՞ս հանձնեցին Արցախը

Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն, որը տարիներ շարունակ հենասյունն էր հայկականության, հաղթանակների և հզորության, հետևաբար օգտագործելով այս կարևոր ռեսուրսը իշխանազավթման համար թուրքական շահերի սպասարկուն հնարավորինս շատ պետք է արժեզրկեր և քայքայեր ամենակարևոր և ամենաարժեքավոր այս գաղափարը…
Արդեն 2019֊ի ձմռանը պարտության խորհրդանիշ կառավարությունը լուծարեց Սփյուռքի նախարարությունը ստեղծելով ընդամենը անհասկանալի հանձնակատարի գրասենյակ, իսկ իշխանազավթման առաջին օրվանից ամեն կերպ փորձեց վարքաբեկել սփյուռքում ամենալուրջ գործունեություն ծավալող քաղաքական ուժին` ՀՅԴ֊ին, ինչը մինչ այսօր շարունակվում է։
Արցախի նկատմամբ ոտնձգությունները սկսվեցին 2018֊ի նախընտրական շրջանում, երբ 90֊ականների ազատագրական պատերազմի բովով անցածի շուրթերով մեր պատմության ամենափառավոր էջը` Արցախի ազատագրումը, ավելի պակաս կարևոր գնահատեց, քան թուրքական ֆինանասավորմամբ իր կողմից իրականացրած իշխանազավթումը, այս ամենը համեմելով Արցախի հերոսներին կալանավորելու և վարքաբեկելու ստոր դիտավորությամբ…
2019֊ից սկսվեց բանակցային գործընթացի ամբողջական ձախողման պրոցեսը, որը լիարժեք հիմքեր էր տալու թշնամի պետությանը պատերազմ սանձազերծելուն…
Փաշինյանի մանիպուլացիոն ապամոնտաժողի ձեռագրում մշտապես կա մի կարևոր կետ, սկզբում բարձրացնում է այն ինչը արժեք է, ապա միանգամից այդ նույն բարձրությունից նետում <<ցեխը>>, հետևաբար, մինչ Արցախը ադրբեջանի մաս ճանաչելը պետք էր այն հայտարարել <<Հայաստան է և վերջ>>, ապա Ակնան դարձներ իր անհայրենիք թափթփուկների <<Հայրենիքը>>։
Պատերազմի ընթացքում մեծ թափ ստացան արժեզրկման բոլոր տեսակի գործողությունները, վախկոտին հերոս սարքելու, հերոսին վախկոտ պիտակավորելու, խառիխուռն մեդիատեռոր իրականացանելու, զինվորին աննպատակ մսաղաց գցելու, <<Հանուն ոչնչի զոհվելու>> կեղծ օրակարգը առաջ տանելով։ Բայց այստեղ շատ կարևոր էր նաև սփյուռքն ամբողջապես քամելու, թալանելու և մեծ հիասթափության տանելու գործընթացը…
2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին քարոզարշավի ամբողջ ընթացքում <<խեղճ հարիֆի>> դիմակով հանդես գալացող բորենին հերթական անգամ օգտագործեց Հայաստան֊Արցախ֊Սփյուռք կոնտեկստ և հատուկ բաժիններ մտցրեց հետագայում կառավարության ծրագրի մեջ, որը բնականաբար չիրականացվեց և արվեց հակառակը(այս մասին կխոսեմ առանձին)։
Թեման շատ ծավալուն է, փաստարկները չափազանց շատ, հետևաբար ուղղակի փաստենք մեկ բան, որ հայկականության պատվար հանդիսացող Հայաստան֊Արցախ֊Սփյուռք եռամիասնությունից այս պահին գրեթե ոչինչ չի մնացել, ամբողջապես անվտանգային համակարգից և ապագայի տեսլականից զուրկ ՀՀ, անկախ և ազատ Արցախի Հանրապետությունից միայն 120000 բռնի տեղահանված և մի քանի անգամ մեծացած Եռաբլուր, թուրքական աշխարհի կոկորդին մշտապես կանգնած սփյուռքից հիասթափված և գաղափարազուրկ գաղութ…
Ապագա հայկական ցեղասպանության համար այլևս չկա որևէ դիմադրություն, ամենակարևոր Հայաստան֊Արցախ֊Սփյուռք եռամիասնությունը այլևս չկա, ամբողջապես բաց է թուրքական յաթաղանի առաջ
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930