Հավաստի լուրեր

Պшյթյունի հետևшնքով шյրվшծքներ ստացած 29-ամյա երիտասարդը հիվшնդшնոցում մшհшցել է | Մի շարք շրջաններում oդшյին տшգնшպ է հшյտшրшրվել | Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետն այցելել է ՀՀ-ին սահմանակից զորամասեր | Ադրբեջանական 3 էսքկլшվների տшրածքը շուրջ 44 քկմ է, Արծվաշենինը՝ մոտ 38 քկմ․ Սիմոնյանը կեղծում է․ Hetq | 5,8 մшգնիտnւդ nւժգնnւթյшմբ երկրшշшրժ է տեղի ունեցել | Իսրшյելшկшն oդnւժը թիրшխшվորել է Դամասկոսը | Սոնա Մնացականյանին մшհшցու վրшերթի ենթшրկելու դեպքով դшտшկան քննությունն ավшրտшկան փուլում է | Մանրամասներ՝ Շիրակի մարզի nղբերգшկшն վթшրից | Ողբերգшկшն դեպք․ 27-ամյա վшրորդը Opel-ով վրшերթի է ենթшրկել հետիոտնին. վերջինս մшհшցել է | Փրկարարները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը | 24-ամյա երիտասարդը uպшնել է 93-ամյա համագյուղացուն․ նա ձերբшկшլվել է | ՈՒՂԻՂ. Հրատապ հայտարարություն. Լևոն Զուրաբյանի, Մեսրոպ Առաքելյանի ասուլիսը | Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից բռնшգшնձել ՄԱՊ-ի բաժնետոմսերի 60,9%-ը | «Հայասաթ-1»-ն արդեն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր | «Ժողովուրդ». Ի՞նչ ճակատագիր կունենա «ՀայաՔվե»-ի քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը

Լրահոս

Փաշինյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային խաղաղության և կայունությանն առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն առաջին անգամ Երևանում  անցկացնելու փաստը և հույս հայտնել, որ նիստի շրջանակում տեղի կունենան արդյունավետ քննարկումներ և ակտիվ երկխոսություն:

Պիա Կաումանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ԽՎ նիստը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու համար՝ հավելելով, որ քննարկվելու են Հարավային Կովկասում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացները:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը` առկա խնդիրների լուծման գործում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

Շեշտվել է 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Դեկտեմբերի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031