ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ, բախում ՍԴ-ի դիմաց | Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դադարեցրե’ք Միքայել Սրբազանին վիրավորելը. Բագրատ Սբազան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շուտով այ էն սարի գլխին բացվելու է Հիսուս Քրիստոսի արձանը, որ պահապան լինի մեր ազգին.Գագիկ Ծառուկյան | Ոմանք փորձում են ոչ թե ծառայել Եկեղեցուն, այլ` Եկեղեցին ծառայեցնել սեփական հիվանդագին պատկերացումներին. մենք ներում չենք ստանալու, եթե ձախողենք մեր պատմական առաքելությունը. Արշակ Սրբազան | Երևանցիները նվեր ունեին Դիլիջանին. քաղաքի 480 ամյակն է | Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, ցույց տա հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ. Ադրբեջանի ԱԳՆ | Իրանը հզոր պատասխան տվեց Իսրայելին. Ասադ | Հայաստանի իշխանություններն ու նրանց սպասարկող մամուլը Ադրբեջանի հռետորաբանությամբ ու թեզերով դուրս են եկել ազգային շահերով առաջնորդվող անհատների և կառույցների դեմ․ Իշխան Սաղաթելյան | Արաբկիրի նախկին թաղապետի նկատմամբ քրեшկան հետшպնդnւմը դադարեցվել է. փաստաբան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը 50%+1 ձայն ստանալու շանս չունի. հույսը դրել է իր աղիների ուժերի վրա. Սուրեն Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը բախտագուշակ է՞ր,որ գիտեր՝ պարտվելու ենք.Ալիևի հետ պայմանավորված պատերազմ էր.Ալբերտ Բազեյան | Հայաստան-Արցախ խաղային լիգա․ ֆուտբոլի առաջնություն | Փաշինյանն ու Բելգիայի վարչապետը քննարկել են համագործակցության հետագա զարգացման ուղղված հարցերը | Փաշինանն ամեն ինչ անելու է վերընտրվելու համար՝հենվելով արևմտամետ ուժերի վրա

Լրահոս

ՀՐԱՏԱՊ․ Ծեծկռտnւք ու կրшկnցներ Երևանում․ 8 шնձ կшլшնшվորվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված հետևողական քննչական, վարութային գործողությունների, ինչպես նաև ոստիկանության կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են 2023 թվականի նոյեմբերի 9-ին Երևանի Հաղթանակ թաղամասի 11-րդ փողոցում զենքի գործադրմամբ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության,  բռնությունների դեպքի էական մի շարք հանգամանքներ։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ Ա.Խ.-ին հանդիպելու և որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, 2023 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, քննությամբ ինքնությունները պարզված 8 անձինք, ինքնությունները դեռևս չպարզված մի քանի այլ անձանց հետ, «Mersedec Benc» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներով այցելել են Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 11-րդ փողոց, որտեղ կայանելով ավտոմեքենաները,  շրջապատի համար վախի մթնոլորտ ստեղծելու խուլիգանական մղումով, մոտեցել են Ա․Խ-ի հայրական տանը: Նրանց հետ  եկած, ինքնությունը դեռևս չպարզված անձանցից մեկը, գործող իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերելով անթաքույց արհամարհական վերաբերմունք, իրենց հանդուգն վարքագիծն ընդգծելու, վիճաբանություն հրահրելու խուլիգանական մղումն ի ցույց դնելու  նպատակով, տանը մոտեցել է ապօրինի ձեռք  բերված ինքնաձիգը ցուցադրաբար ուսին գցված: Հասնելով նշված տան դիմաց՝ տարբեր վանկարկումներով իրենց վրա են սևեռել տան բնակչուհու՝ Ա․Խ-ի մոր ուշադրությունը, ապա վերջինիցս տեղեկանալով Ա․Խ․-ի՝ տանից բացակայելու մասին՝ վերադարձել են դեպի կայանված ավտոմեքենաները:

Քիչ անց նկատելով, որ նշված տանից դուրս է եկել Ա․Խ․-ի եղբայրը՝ Ար․Խ․-ն, նշված անձինք ավտոմեքենաներով մոտեցել են տան բակին, զրույցի բռնվել Ար․Խ․-ի հետ։ Ապա, կարճ ժամանակ անց, համակեցության կանոնները ցուցադրաբար անտեսելով, հայհոյանքներ հնչեցնելով, խմբի կազմում, միմյանց գործողությունները փոխլրացնելով, դիտավորությամբ ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ար.Խ․-ի, այդ ընթացքում մոտեցած վերջինիս հոր և մյուս եղբոր, ինչպես նաև՝ Հաղթանակ թաղամասի մեկ այլ բնակչի մարմնի տարբեր հատվածներին՝ անտեսելով տեղի ունեցողը դադարեցնելու վերաբերյալ հոր պահանջը։

Ծեծի ենթարկելու ընթացքում, անտեսելով իրենց կողմից բնակելի թաղամասում գտնվելու հանգամանքը և շրջապատում կողմնակի մի շարք քաղաքացիների առկայությունը, ժամանած խմբի անդամներից մեկը «Mersedec Benc» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է ապօրինի ձեռք բերված և պահվող ինքնաձիգը և համակեցության կանոնները ցուցադրաբար անտեսելով, շրջապատում բնակվող անձանց անդորրը խախտելով՝ արձակել է առնվազն 11 կրակոց։ Դրանից հետո խմբի անդամները, նստելով ավտոմեքենաները, դիմել են փախուստի:

Նշված հանցավոր արարքները կատարելու համար խմբի՝ ինքնությունները պարզված 8 անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 6-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ 2-ին, վերոնշյալներից բացի, նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ոստիկանությանը տրվել է նշված անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև՝ խմբի մյուս  անդամների ինքնությունը պարզելու վերաբերյալ հանձնարարություն։

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված 8 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ապօրինի ձեռք բերված և կիրառված ինքնաձիգի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031