Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը:
Հայաստանում հյուրընկալվել է կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների շուրջ 300 պատգամավոր: