Հավաստի լուրեր

Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է․ այն քննվելու է Սյունիքի մարզում | Վագահն Խաչատուրյանը Հայաստանի պատմության մեջ այն պետական գործիչն է, ով ջանք ու եռանդ չի խնայել, ամեն գնով քանդելու և քարը քարին չթողնելու իրեն վստահված համակարգը․ Հենրիխ Դանիելյան | Պուտինը նոր հայտարարություն է արել | Պարզվեց ոչ միայն պետության գլուխ ունենք, այլ հետն էլ ինքը զրшհшպшտ մեքենա ունի․ Աննա Մկրտչյան | Բերմшն են ենթшրկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ шպoրինի շահագործված հանքի աշխատակիցները. Hetq.am | Հայաստանում և Արցախում տեղի ունեցած բոլոր խոշոր ներդրումներն արվել են նախորդ իշխանությունների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին․ Արտակ Զաքարյան | Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունները մի քիչ լարված են. Ալեն Սիմոնյան | Մոտ օրերս Արցախի ԱԺ նիստ ենք հրավիրելու. պասիվությունը վտшնգում է Բաքվի բшնտում գտնվող մեր հայրենակիցներին. Մետաքսե Հակոբյան | ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդը՝ Վերին Լարսում տիրող իրավիճակի մասին | Փրկարար ծառայության աշխատակցի մոտ կրիստшլ են հայտնաբերել․ կшլшնшվnրվել է | Տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 28-ի դրությամբ | Ալիևը կարգադրել է oկnւպшցվшծ Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» ստեղծել | Նախագահի աշխատակազմը «գերթանկարժեք», «զրահապատ» մեքենա ձեռք չի բերել. նման հարց օրակարգում չկա. խոսնակ | Վшտ եղանակի հետևանքով 10 մարդ է զnհվել | Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում. Ալեն Սիմոնյան

Լրահոս

Բանակցություններ հայկական օրակարգով. Հայկ Դերզյան

Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բանակցություններ հայկական օրակարգով
Նիկոլ Փաշինյանը ավարտին հասցնելով հակաԱրցախյան շարժումը, մարսելով նոյեմբերի 9-ը և այն լեգիտիմացնելով 2021 թվականի ընտրություններին, շարունակում է իր գործունեությունը արտաքին ուժերի ակտիվ աջակցությամբ: Ինչպես ասում են՝ ոնց բերել են, այդպես էլ պահեցին, իսկ հիմա կապիտալիզացնում են կերած հակահայկական բողկերը:
Մինչև 2018 թվականը մեր ունեցած խաղաքարտերը ավելի լավն էին քան հիմա: Նախ, այն պատճառով, որ դրանք մերն էին և երկրորդ՝ խաղում էինք մենք, այլ ոչ թե մեզ էին խաղացնում ու հենց մեզ խաղարկում:
Աշխարհի մի քանի վեկտորի հետ համագործակցության և հարաբերությունների հիմքում Արցախն էր, քանի որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շահերի հետ բախումները հասցված էին մինիմումի: Անգամ Սիրիայում տեղի ունեցող պատերազմը չխանգարեց շարունակել Արցախի հարցի վերաբերյալ ընդհանուր սեղանի շուրջ քննարկումը:
Ապրիլյան պատերազմը պարտություն չէր, այն ինչ-որ տեղ նաև հաղթանակ էր դիվանագիտական առումով, որից հետո Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանը ստացավ Վիեննա և Սանկտ Պետերբուրգ, որը վիժեցվեց հենց Նիկոլ Փաշինյանի օրոք: Նշեմ, որ դրա շրջանակներում Արցախի և Ադրբեջանի սահմանները դառնում էին միջազգային վերահսկողության թիրախ:
Առկա էին մեղադրանքներ, որ Հայաստանի կողմից մերժվել էր 1997 թվականին Արցախը՝ Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալու առաջարկը: Հիշեցնենք, որ այդ առաջարկից 14 տարի անց ներկայացվեց Կազանյան փաստաթուղթը, որը մերժվել էր Ադրբեջանի կողմից և որը հնարավորություն էր տալիս Լեռնային Ղարաբաղում անցկացնել վերջնական իրավական կարգավիճակը որոշելու շուրջ քվեարկություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախում հայերը կազմել են ճնշող մեծամասնություն, այդ առաջարկը ավելի քան ձեռնտու էր Հայաստանին և Արցախին: Այո, դիվանագիտական դաշտում Ադրբեջանը նահանջում էր և դա փաստ է:
Իլհամ Ալիևը ինքը խոստովանում էր, որ փակ դռներից այն կողմ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:
Ժամանակը գնում էր, Ադրբեջանը տրամաբանորեն մերժում և վիժեցնում էր իր համար ոչ ձեռնտու իրավիճակը և թերևս տրամաբանակ էր այն, որ 2018 թվականին գործընթացը փակուղի էր մտել: Մտել էր ոչ մեր համար, այլ հենց Ադրբեջանի:
Հետո եղավ այն ինչ եղավ: Զրոյական կետից մինչև ագրեսիվ վարքագիծ: Ադրբեջանի համար արվեց ամեն ինչ, որպեսզի վերջինս փորձի միջազգային հարթակում մեջբերելով հենց ՀՀ իշխանությունների ելույթները՝ լեգիտիմացնի իր անմարդկային քայլերը: Ի դեպ ՀՀ իշխանությունները նույնը շարունակում են նաև այժմ՝ մի շարք միջազգային գործընկերների ձեռքերը լվալու լեգիտիմություն տրամադրելով: Ինչ խոսք, շատ լավ պլանավորված խաղ է: Հայաստանը գրագետ խաղ էր խաղում մինչև 2018 թվականը և դա շատերին դուր չէր գալիս: Այդ խաղի դեմն առնելու մի տարբերակ կար՝ բերել այլ մարդու, որպեսզի վերջինս շուռ տա խաղատախտակը, անցած հաջող քայլերը ճանաչի տեխնիկական պարտություն, իսկ ինքն էլ քայլեր անի արդեն նախապես պլանավորված պարտիայում:
Հ.Գ. Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, որ համարում էր Մադրիդյան սկզբունքները կործանարար, 2021-ի հուլիսի 15-ի կառավարության նիստում հայտարարում էր, թե Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ համանախագահների հայտարարության մեջ նշված ֆորմատով և բովանդակությամբ, նշելով, թե ինքը կողմ է այդ սկզբունքներին: Ոչինչ չի մոռացվում..:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930