Նոյեմբերի 17-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Ախթամար» հուշարձանի դիմացի ափին՝ ջրի մեջ, հայտնաբերվել է երեխայի գանգ՝ ամբողջական վիճակում:
Ոստիկաններն ու քննիչները «Ախթամար» հուշարձանին հարակից Սևանա լճի ափամերձ հատվածում՝ ջրի մեջ, հայտնաբերել են մարդու գանգ, որի գլխի փափուկ հյուսվածքներն ամբողջությամբ բացակայում են: